Դամասկոսի արվարձանում գտնվող զինվորական պահեստի տարածքում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊայթյուն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մաշուր ադ-Դումմար արվարձանային շրջանում գտնվող բանակային պահեստի տարածքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, զինամթերքով համալրված պահեստում պայթյուն է որոտացել չոր այրվող խոտաբույսերից տարածված կրակի հետևանքով:
Սիրիական հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր, որ Դամասկոսում ուժեղ պայթյուն է լսվել: Դրանից հետո հեռուստատեսությունը նշել էր, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքից արևմուտք տեղակայված զինվորական կառույցների տարածքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



