Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս անել, որ հուշարձանի տարածքը չվերածվի արոտավայրի

SOCIETY

Երևանից ոչ հեռու՝ Զովունի գյուղի մոտ գտնվող «Կարմիր բերդ» հնավայրը թերևս քչերին է հայտնի: Այստեղ առաջին պեղումները կատարվել են 1896 թվականին: «Փաստի» ընթերցողներից մեկն ահազանգել էր, որ ամրոցի տարածքն անխնամ է, բնակիչները կենդանիներին արածեցնում են հնավայրի տարածքում, նաև կա կուտակված աղբ:


Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք Զովունի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Պետրոսյանին: «Փաստի» հետ զրույցում Պետրոսյանը նշեց. «Ձեր ասածը չափազանցություն է: Երբեմն պատահում է, որ կենդանիներին արածեցնում են, բայց անմխիթար վիճակ չէ: Բացի դա, հիմնական խնդիրները բերդի բուն տարածքում չեն, այլ հարակից հատվածում. մինչև ամրոց հասնելը մոտավորապես 50 մետր հեռավորության վրա կան բնակելի հատվածներ, գոմ, նաև կա կուտակված աղբ: Դեպի «Կարմիր բերդի» տարածք որևէ մուտք չկա, հնավայրի տարածքը մաքուր է», - ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ համայնքապետարանը պարբերաբար շաբաթօրյակներ է կազմակերպում և մաքրում տարածքը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ամրոց զբոսաշրջիկներ այցելո՞ւմ են: Արշակ Պետրոսյանը բացասական պատասխան է տալիս: «Այստեղ երբեք զբոսաշրջիկներ չեն գալիս: Կարող է պատահի տարին մեկ անգամ տեղացիների մի փոքրիկ խումբ գա հնավայր, բայց միայն այսքանը: Այն լայն հանրությանը ներկայացված չէ որպես պատմշակութային կոթող», - ընդգծում է մեր զրուցակիցը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ևս դիմել ենք «Կարմիր բերդին» վերաբերող որոշակի հարցադրումներով, մասնավորապես հնավայրի ներկա վիճակի, խնդիրների մասին:

««Կարմիր բերդ» ամրոցը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ երկրորդ հազարամյակով մինչև միջնադար: Ներկա դրությամբ՝ հուշարձանի պարիսպը կիսափլված վիճակում է: Պահպանված է ժայռապատկերների մի մասը, սեպագիր արձանագրությունը: Հուշարձանը նորմալ վիճակում է, համենայն դեպս՝ այն ընդգրկված չէ առանձնապես վտանգված կամ վտանգված հուշարձանների ցանկում: Այս երկու ցանկում ընդգրկվում և հետագայում լիազոր մարմնին ներկայացվում են այն հուշարձանները, որոնց վտանգվածության աստիճանը հուշարձանների մեր պահապաններն արձանագրում են այցերի ընթացքում: Հուշարձանի տարածքը ցանկապատված չէ, այն բավականին մեծ է և, ցավոք, հնարավոր է, որ կենդանիներն արածեն այս տարածքում: Այստեղ խնդիրը գյուղացիներինն է: Կարծում եմ, որ մարդկանց իրավագիտակցությունը պետք է լինի այն աստիճանի, որ հուշարձանի տարածքը չդառնա արոտավայր, այսինքն՝ մոտակա բնակավայրի բնակիչներն իրենք հասկանան, որ մշակութային ժառանգությունը շատ ավելի կարևոր է, և պետք չի դարձնել արոտավայր», «Փաստի» հետ զրույցում տեղեկացնում է ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը՝ նշելով, որ բարձրադիր վայրերում գտնվող հուշարձանների տարածքներում անասուններին արածեցնելու դեպքեր նախկինում էլ եղել են նաև այլ մարզերում:

«Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների մեր պահապանները ունեն շրջայցերի համար սահմանված գրաֆիկ, ըստ որի՝ իրենք այցելում են իրենց ամրակցված հուշարձանների տարածքներ:

Կոնկրետ այս հուշարձանի տարածքում եղել են մի քանի օր առաջ: Իրավախախտում չեն արձանագրել: Մի նկատառում են ներկայացրել համայնքի ղեկավարին՝ զգուշացնել գյուղացիներին, որ հուշարձանի մոտակայքով հոսող Հրազդան գետում աղբ չթափեն: Ամրոցի տարածքում առկա է ցուցանակի բացակայության խնդիր, ընդ որում՝ ոչ միայն այս հուշարձանի տարածքում: Այս պահին ՊՈԱԿ-ում գնման գործընթաց է իրականացվում, ինչից հետո, ըստ մարզերի, հուշարձանների տարածքներում ցուցանակների տեղադրում կկազմակերպվի», նշում է Ավանեսյանը:

Ընդգծում ենք՝ ամեն դեպքում առավել նպատակահարմար չէ՞ պարսպապատել հուշարձանի տարածքը, քան հույս դնել բնակիչների բարեխղճության վրա: «Ցանկապատը լավագույն տարբերակն է, որ հուշարձանը պաշտպանված լինի: Սակայն խնդիր ունենք ոչ միայն այդ հուշարձանի, այլ և բարձրադիր վայրերում գտնվող շատ այլ հուշարձանների տարածքների հետ: Սա խնդիր է, որը, կարծում եմ, հետագայում լուծում կստանա», - հավելում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հուշարձանների պահապանները պատասխանատու չեն հնավայրերի տարածքների մաքրման համար, սակայն դա ևս իրականացվում է: «Սանմաքրման համար պատասխանատու են համայնքների ղեկավարները: Մենք իրականացնում ենք հուշարձանների պահպանությունը», - եզրափակում է Մարինե Ավանեսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League