Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Տաշիր» ընկերությունների խումբը յուրահատուկ զբոսայգի նվիրեց Երևանի բնակիչներին

SOCIETY

Հունիսի 1-ին վերակառուցման լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կայացավ Երևանի գլխավոր պողոտայի զբոսահամալիրի բացման պաշտոնական բացումը: Տարածքի բարեկարգումն ամբողջությամբ իրականացրել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Զբոսահամալիրի վերակառուցման ընթացքում հաշվի են առնվել երևանցիների և հատկապես քաղաքի փոքրիկ բնակիչների ցանկությունները:

Զբոսայգու վերանորոգումը և հանգստի նոր գոտու ստեղծումը մեծ իրադարձություն է քաղաքի բնակիչների համար: Լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ կոմպոզիցիա, ժամանակակից մանկական խաղահրապարակներ և զբոսանքի գոտիներ, տարածքի ընդհանուր կանաչապատում և բարեկարգում. այս ամենն այսօրվանից հնարավորություն ստացան գնահատելու ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւանի ավագանու անդամներ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև քաղաքի բնակիչներ, հյուրեր:

Իր ելույթում Հայկ Մարությանը, շնորհակալություն հայտնելով Կարապետյան ընտանիքին, նշեց, որ նման նվերները թերեւս լավագույն բանն են, որ հնարավոր է անել քաղաքի համար։ Քաղաքապետի խոսքով, պատահական չէ, որ այգու բացման համար ընտրվել է այս օրը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ «Վստահ եմ, որ այգին սիրված վայր կդառնա մեր երեխաների համար», - ասաց Հայկ Մարությանը։

«Նոր Երևան» համալիրի ընդհանուր տարածքը, որը զբաղեցնում է 20 000 քմ, կանաչապատվել է: Զբոսայգում տնկվել են մոտ տասը հազար տնկիներ, այդ թվում՝ ծառեր, թփեր, ծաղիկներ և տարբեր տեսակի այլ բույսեր: Ամբողջ տարածքը հագեցած է տեսախցիկներով, ինչպես նաեւ լուսավորման ժամանակակից լուծումներով։ Զբոսայգու բարեկարգման գլխավոր շեշտադրումը եռաչափ պրոյեկցիայով ցայտող շատրվանների անսամբլն է, որը թույլ է տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային էֆեկտներով շոուներ երաժշտական ուղեկցությամբ: Մայրաքաղաքում նմանը չունեցող այս շատրվանները բաղկացած են 600 ջրային շիթերից, որոնք ցայտում են մինչև 90 մետր բարձրությամբ եւ բարդ տեխնիկական շոուներ և հնարքներ ստեղծելու հնարավորություն տալիս: Բացի այդ, այցելուների հարմարավետության համար համալիրի տարածքում բացվել են հանրային սննդի կետեր՝ սրճարան և ռեստորան:
Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող նոր հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015թ.: Շինարարության նախաձեռնողը և հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է, որի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը քաղաքի բնակիչներին դիմեց ողջույնի խոսքով. «Այսօր մենք միանգամից երկու ուրախալի առիթ ունենք: Առաջին հերթին շնորհավորում եմ մեր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, որոնց համար մենք պետք է լավագույն ապագա ապահովենք և ժամանակակից ու բարեկարգ Երևան թողնենք: Համոզված եմ, որ նոր համալիրը կդառնա մայրաքաղաքի նորացման խորհրդանիշը, մեր քաղաքի ամենասիրված և ամենահաճախ այցելվող վայրերից մեկը»:

Նա նաև ընդգծեց քաղաքապետարանի հետ համագործակցության կարևոր դերը բարեկարգ քաղաքային միջավայր ստեղծելու գործում: «Այս ծրագրի իրագործումը մասնավորի և պետության արդյունավետ սիներգիայի հիանալի օրինակ է, որն առաջին հերթին արտացոլում է հասարակության շահերը: Այսպիսի գործընկերությունը քաղաքի և երկրի կայուն զարգացման, ինչպես նաև բնակչության բարեկեցության կարևորագույն գործոն է», - նշեց նա:

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերին ներկայացվեց հագեցած ժամանցային ծրագիր: Զբոսայգու գլխավոր բեմահարթակից ելույթ ունեցան մանկական ստեղծագործական խմբեր: Խաղահրապարակում կազմակերպվել էր մանկական հեծանվային մրցավազք: Միջոցառումն ավարտվեց հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ տոնական համերգով և հրավառությամբ:

 

Կապ
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ կապերի դեպարտամենտ:

Հեռ.՝ +7 495 989 28 32| Էլ. փոստ՝ [email protected]
ք. Մոսկվա | Պոդկոլոկոլնի նրբ. 13/5

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League