Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տաշիր» ընկերությունների խումբը յուրահատուկ զբոսայգի նվիրեց Երևանի բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 1-ին վերակառուցման լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կայացավ Երևանի գլխավոր պողոտայի զբոսահամալիրի բացման պաշտոնական բացումը: Տարածքի բարեկարգումն ամբողջությամբ իրականացրել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Զբոսահամալիրի վերակառուցման ընթացքում հաշվի են առնվել երևանցիների և հատկապես քաղաքի փոքրիկ բնակիչների ցանկությունները:

Զբոսայգու վերանորոգումը և հանգստի նոր գոտու ստեղծումը մեծ իրադարձություն է քաղաքի բնակիչների համար: Լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ կոմպոզիցիա, ժամանակակից մանկական խաղահրապարակներ և զբոսանքի գոտիներ, տարածքի ընդհանուր կանաչապատում և բարեկարգում. այս ամենն այսօրվանից հնարավորություն ստացան գնահատելու ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երեւանի ավագանու անդամներ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև քաղաքի բնակիչներ, հյուրեր:

Իր ելույթում Հայկ Մարությանը, շնորհակալություն հայտնելով Կարապետյան ընտանիքին, նշեց, որ նման նվերները թերեւս լավագույն բանն են, որ հնարավոր է անել քաղաքի համար։ Քաղաքապետի խոսքով, պատահական չէ, որ այգու բացման համար ընտրվել է այս օրը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ «Վստահ եմ, որ այգին սիրված վայր կդառնա մեր երեխաների համար», - ասաց Հայկ Մարությանը։

«Նոր Երևան» համալիրի ընդհանուր տարածքը, որը զբաղեցնում է 20 000 քմ, կանաչապատվել է: Զբոսայգում տնկվել են մոտ տասը հազար տնկիներ, այդ թվում՝ ծառեր, թփեր, ծաղիկներ և տարբեր տեսակի այլ բույսեր: Ամբողջ տարածքը հագեցած է տեսախցիկներով, ինչպես նաեւ լուսավորման ժամանակակից լուծումներով։ Զբոսայգու բարեկարգման գլխավոր շեշտադրումը եռաչափ պրոյեկցիայով ցայտող շատրվանների անսամբլն է, որը թույլ է տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային էֆեկտներով շոուներ երաժշտական ուղեկցությամբ: Մայրաքաղաքում նմանը չունեցող այս շատրվանները բաղկացած են 600 ջրային շիթերից, որոնք ցայտում են մինչև 90 մետր բարձրությամբ եւ բարդ տեխնիկական շոուներ և հնարքներ ստեղծելու հնարավորություն տալիս: Բացի այդ, այցելուների հարմարավետության համար համալիրի տարածքում բացվել են հանրային սննդի կետեր՝ սրճարան և ռեստորան:
Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող նոր հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն սկսվել են 2015թ.: Շինարարության նախաձեռնողը և հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է, որի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը քաղաքի բնակիչներին դիմեց ողջույնի խոսքով. «Այսօր մենք միանգամից երկու ուրախալի առիթ ունենք: Առաջին հերթին շնորհավորում եմ մեր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, որոնց համար մենք պետք է լավագույն ապագա ապահովենք և ժամանակակից ու բարեկարգ Երևան թողնենք: Համոզված եմ, որ նոր համալիրը կդառնա մայրաքաղաքի նորացման խորհրդանիշը, մեր քաղաքի ամենասիրված և ամենահաճախ այցելվող վայրերից մեկը»:

Նա նաև ընդգծեց քաղաքապետարանի հետ համագործակցության կարևոր դերը բարեկարգ քաղաքային միջավայր ստեղծելու գործում: «Այս ծրագրի իրագործումը մասնավորի և պետության արդյունավետ սիներգիայի հիանալի օրինակ է, որն առաջին հերթին արտացոլում է հասարակության շահերը: Այսպիսի գործընկերությունը քաղաքի և երկրի կայուն զարգացման, ինչպես նաև բնակչության բարեկեցության կարևորագույն գործոն է», - նշեց նա:

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերին ներկայացվեց հագեցած ժամանցային ծրագիր: Զբոսայգու գլխավոր բեմահարթակից ելույթ ունեցան մանկական ստեղծագործական խմբեր: Խաղահրապարակում կազմակերպվել էր մանկական հեծանվային մրցավազք: Միջոցառումն ավարտվեց հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ տոնական համերգով և հրավառությամբ:

 

Կապ
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ կապերի դեպարտամենտ:

Հեռ.՝ +7 495 989 28 32| Էլ. փոստ՝ [email protected]
ք. Մոսկվա | Պոդկոլոկոլնի նրբ. 13/5

Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել