Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


«Ֆուտբոլն առաջին հերթին դաստիարակություն է». «Բանանցը» ևս չորս տարով պայմանագիր կնքեց գլխավոր մարզչի հետ

SPORT

Past.am

Այսօր «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզահամալիրում ակումբի տնօրեն Հրաչ Աղաբեկյանը և թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը նոր պայմանագիր ստորագրեցին: Նախ, նշենք, որ արարողությունը, որին ներկա էր ակումբի  սեփականատեր ՋևանՉելոյանցը, աչքի ընկավ իր ընդգծված կազմակերպվածությամբ: Երևի թե հայաստանյան ֆուտբոլի համար սա եզակի դեպք է, երբ պայմանագիրը կնքվում է հրապարակայնորեն, ոչ թե ԶԼՄ-երը դրա մասին տեղեկանում են պաշտոնական հաղորդագրության միջոցով: Հիմա՝ ամեն ինչ հերթականությամբ:

 «Բանանց» ՖԱ-ն երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

Հրաչ Աղաբեկյանը և Իլշատ Ֆայզուլինը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Ֆայզուլինը կշարունակի մարզել «Բանանցը» ևս 4 տարի:

«Որոշել եմ չորս տարով երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզչի հետ: Կարծում եմ, որ սա ամենաերկարատև պայմանագրերից մեկն է հայկական ֆուտբոլում: Երբ պայմանագիր ես կնքում նշանակալի մարդկանց հետ, պետք է դա միշտ բաց անել, ոչինչ չթաքցնել: Կարող ենք հրապարակել պայմանագրի բոլոր կետերը, բացի աշխատավարձի չափից:  Ուզում ենք, որ սա ավանդույթ դառնա Հայաստանում: Հենց այդ պատճառով այսօր կազմակերպել ենք պայմանագրի հրապարակային երկարաձգում», -նախքան պայմանագրի ստորագրումն ասաց ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը:

Պայմանագրի ստորագրումից հետո ակումբի գլխավոր տնօրենը մարզչին փոխանցեց նրա անունով մարզաշապիկը:

Չելոյանցը մանրամասնեց՝ ինչո՞ւ է պայմանագիրը երկարաձգվել

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա աշխատում: Ցավոք, ֆուտբոլում կան շատ մարդիկ, որոնք գալիս են գումար աշխատելու: Դրանում որևէ վատ բան չկա, բայց երբեմն այն մարդկանց մեջ, որոնք գալիս են գումար աշխատելու, համատեղվում է և այլ հատկանիշ. մարդիկ ցանկանում են  զարգանալ ակումբի հետ, իրենց ունեցածը փոխանցել ակումբին և ձեռք բերել փորձ: Սա հոգեբանական գործոնն է, ինչը մեծ նշանակություն ունի: Բացի դա, Ֆայզուլինը լավ մասնագետ է, և եթե անգամ մենք չգրավենք որևէ տեղ և մեդալներ, դա չի ազդի մեր որոշման վրա: Եթե մարդը նորմալ աշխատում է, նվիրված է իր գործին, նա պետք է շարունակի աշխատել», - ասում է Չելոյանցը:

Ի՞նչն է խանգարում ակումբին պայքարել չեմպիոնության համար

«Մանրամասների մեջ չեմ մտնի, թե ինչն է խանգարում կամ չի խանգարում ակումբին չեմպիոն դառնալ, քանի որ դա ինձ ուղղված հարց չէ: Դա գլխավոր մարզչի և տնօրենի գործն է: Իմ պարտականությունն է ակումբում ստեղծել մթնոլորտ և միջավայր, որ չեմպիոնությունը հնարավոր դառնա: Սա սպորտ է, երբեմն, ցավոք, ոչ միայն սպորտ: Կարծում եմ, սակայն, եթե գնում ենք դեպի մեր նպատակը, անպայման կհասնենք դրան: Այո, ուզում ենք չեմպիոն դառնալ, բայց նախքան դա պետք է նորմալ ակումբ ստեղծենք: Սա առաջին խնդիրն է: Չեմ ցանկանում որևէ մեկին նեղացնել, բայց առայժմ Հայաստանում չկա ոչ մի նորմալ ակումբ: Ահա և ամբողջը», - նշում է ակումբի սեփականատերը:

Նոր մրցաշրջանում՝ արդեն «Ուրարտու»

Չելոյանցն ասում է, որ ակումբի վերանվանման հարցում որևէ բան ինքը չի որոշել: Որոշումը կայացրել են երկրպագուները: Կայքում իրականացրել են քվեարկություն, և երկրպագուների մեծամասնությունը քվեարկել է  «Ուրարտու» անվան օգտին: Սա նրանց ցանկությունն է, այնպես որ, նոր մրցաշրջանում արդեն «Բանանցը» հանդես կգա նոր անունով:

Որ այսօր ավելի լավը լինեն, քան երեկ էին

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բանանց» ակումբին վստահության համար, որը ոչ մեկ տարվա պատմություն ունի: Աշխատանքն այնպես պետք է կազմակերպենք, որ, ի դեմս արդեն «Ուրարտուի», ունենանք մարտունակ ակումբ, որը պատրաստ կլինի հասնել իր առջև դրված նպատակներին: Պետք է տեխնիկապես թարմացնել և բարելավել ակումբը և դրա ենթակառուցվածքները: Այս ամենը պետք է արվի աստիճանաբար: Ամեն խաղացող, որը կգա մեր ակումբ, ինչպես և ներկայիս ֆուտբոլիստները, պետք է հասկանան, որ այս ակումբում պետք է հասնեն մեծ նպատակների: Առաջինը և ամենակարևորը պետք է լինի մարտունակ թիմ ունենալը: Ուզում եմ, որ յուրաքանչյուր խաղացող, որը դուրս է գալիս խաղադաշտ, և՛ մարզումների ժամանակ, և՛ պաշտոնական խաղերին, հստակ աշխատանք ցույց տա և ներդնի իր առավելագույն հնարավորությունները», - ասում է Ֆայզուլինը:

Նա նշում է, որ նախքան «Բանանցի» մարզիչ դառնալը երկու տարի աշխատել է ակադեմիայում: «Այդ ընթացքում շատ երիտասարդ մասնագետներ միացան «Բանանց» ակումբին: Հիմա ֆուտբոլի ֆեդերացիան ևս քայլեր է ձեռնարկում, որ Հայաստանում երիտասարդ, կրթված մասնագետներ աշխատեն: Այս աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունեցա աշխատել առաջին թիմի հետ: Եղել եմ ֆուտբոլիստ, այնուհետև՝ մարզիչ, իսկ հիմա ակումբն ինձ հնարավորություն տվեց շարունակել կիրառել իմ գիտելիքները, ինչն անում եմ վերջին ութ ամսվա ընթացքում: Իմ նպատակն է միավորել ակումբի բոլոր խաղացողներին և անել ամեն ինչ, որ նրանք այսօր ավելի լավը լինեն, քան երեկ էին: Սա ապագայի լավագույն հիմքն է: Այսպիսով՝ ակումբն էլ արդյունքներ և հաղթանակներ կգրանցի:

Հայկական ակումբներից որևէ մեկը եվրոպական արենայում լուրջ հաջողություն չի գրանցել

«Ռուսական ասացվածք կա՝ «Надо шагать так, чтобы не порвать штаны»: Չի կարելի առանց ակումբ կառուցելու ինչ-որ տեղ թռչել: Ամեն տեղ կարևոր է հիմքը: Մեր հիմքը մեր երեխաներն  են, և մեր նպատակն այն է, որ առաջին թիմը խաղա այնպես, ինչպես խաղում է ակադեմիան: Մասնագետներն ինձ կհասկանան: Խոսքը ոչ թե խաղի որակի, այլ տակտիկայի և ստրատեգիայի մասին է: Սա երկարատև նախագիծ է: Կարծում եմ, որ կնքված պայմանագրի ժամկետներում առավելագույն հաջողություններ կգրանցենք ոչ միայն Հայաստանում», - եվրոպական մրցաշարերում հաջողություններ գրանցելու մասին հարցին այսպես է արձագանքում Չելոյանցը:

Անդրադարձ «Բանանց»- «Լոռի» խաղին. հնարավո՞ր է «Բանանցը» նորից բոյկոտի խաղը

«Ասել եմ և նորից կկրկնեմ՝ եթե մրցավարը լինի նույնը, մենք չենք խաղա: Կողմնակալ մարդիկ ֆուտբոլում չպետք է աշխատեն: Դա վերաբերում է ոչ միայն այդ մրցավարին, բայց առաջին հերթին հենց նրան: Բացի դա, ես չեմ արգելել թիմին խաղալ: Խորհրդակցել եմ նրանց հետ և հարցրել՝ որպես մարդ ձեզ համար ի՞նչն է կարևոր՝ ցուցաբերել համառություն և տղամարդ մնա՞լ, թե՞ կանոնների համաձայն գործել և խաղալ: Ասացին՝ ո՛չ, մնալ տղամարդ: Մենք էլ մնացինք»,- ասում է ակումբի սեփականատերը:

«Ֆուտբոլն առաջին հերթին դաստիարակություն է: Մենք հենց դա էլ անում ենք: Ինքներս մեզ ենք դաստիարակում և գալիք սերնդին: Մարդիկ պետք է հասկանան, որ կյանքում կան սկզբունքներ և դրանց պետք է հետևել: Վերջ», - եզրափակում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը:

Լուսինե Առաքելյան

 

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program