Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն իր մեջ կարող է քաղաքական հաշվեհարդարի վտանգ պարունակել, քաղաքական թիմերի շահերի բախման խնդիր է. Արման Մելիքյան (տեսանյութ)

SOCIETY

Tert.am-ը Հայաստանի և Արցախի փոխհարաբերությունների, դավադիր պատերազմի հնարավորության և ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցերի վերաբերյալ զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

-Պարո՛ն Մելիքյան, ինչպես կգնահատեք այս փուլում Հայաստանի և Արցախի փոխհարաբերությունները, երբ խոսվում է Արցախը հեղափոխության, հակահեղափոխության  օջախ դարձնելու սցենարների մասին:

-Ես ընթացիկ փուլը չէի որակի որպես Հայաստանի և Արցախի իշխանությունների փոխհարաբերությունների վատթարացման փուլ, մենք պետք է դիտարկենք իրավիճակը ՀՀ-ում իշխանափոխության գործընթացի համատեքստում, գործընթացը շարունակվում է, որովհետև խնդիրը չի կարող սահմանափակվել բացառապես Ազգային ժողովի, կառավարության կազմի փոփոխությամբ, կան մի շարք այլ օղակներ, որոնք կազմում են Հայաստանի իշխանական համակարգի մաս, մեծ հաշվով, կարող ենք ասել, որ հինը դեռևս շարունակում է մրցակցել նորի հետ, այլ կերպ չի էլ կարող լինել: Զուտ քաղաքական, պետական խնդիրներից բացի կան նաև անձնական շահեր, գաղափարների բախման դրսևորումներ: 
Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ իշխանության համար պայքարը դեռևս շարունակվում է, իմ դիտարկմամբ՝ այդ պայքարին ակտիվորեն մասնակցում են նաև արտաքին որոշակի ուժեր, կան արտաքին շահեր, որոնք այդ պայքարում ներգրավված են, ուստի հեշտ չի լինելու ոչ մեկի համար, բոլորս պետք է ձգտենք այս փուլն անցնել հնարավորինս անցնցում, փորձել խելամիտ փոխզիջումների գնալ և, ամենակարևորը, բոլոր գործողությունների հիմքում պիտի դրվի պետական շահը, Արցախի տարածքային ամբողջականության պահպանման և Հայաստանի, Արցախի անվտանգության ապահովման շահը: Սա պիտի լինի հրամայական պահանջ բոլորի համար, անկախ եթե ինչ-ինչ հանգամանքներում նախկին իշխանություններից ոմանք դատական պրոցեսներով անցնեն, անգամ գուցե ոմանք բանտարկվեն: Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք, որ փոփոխությունները չպետք է հանգեցնեն քաղաքացիական բախումների: Մենք տեսնում ենք, որ հասարակությունը ատոմացված է, վերևում իշխանության համար առկա կոնֆլիկտը անցել է արդեն հասարակության լայն շերտերի մեջ և շարքային քաղաքացիներն են արդեն իրար հետ «քաղաքական» պայքարի մեջ մտած, դա ինստիտուցիոնալ պայքար չէ, հասարակության մակարդակում դրսևորվող պայքար է, որը հաճախ ոչ թե փաստարկների, այլ զգացմունքների վրա է հենված, այսպիսի պայքարը միշտ չէ, որ օգտակար է:

 

-Դուք խոսեցիք Արցախի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դավադիր պատերազմի, որոշ տարածքներ հանձնելու և դրա պատասխանատվությունը այս իշխանության ուսերին գցելու վտանգի վերաբերյալ: Այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք:

-Տեսականորեն այդ կարգի վտանգներ կարող են լինել, եթե այդ կարգի վտանգներ իսկապես կան, ապա պետք է վերացվեն մինչև հայտարարելը, ու դրա համար կան համապատասխան ծառայություններ: Եթե դրանք իրոք հիմնավոր են, պետք է կատարվեն կոնկրետ գործողություններ: Եվ այն, ինչ ասացի նաև հնարավոր դատական գործընթացների, նախկին պաշտոնյաների, նրանց հարող անձանց հնարավոր բանտարկությունների մասին, այդ համատեքստում է տեղավորվում, բայց միևնույն ժամանակ, իշխանությունը պետք է հստակ գիտակցի սեփական պատասխանատվությունը այս կարգի հայտարարությունների հարցում, եթե դրանք իրենց տակ որևէ հիմք չունեն: Ընդհանուր առմամբ, պետք է գործել, ոչ թե առաջնորդվել հայտարարություններով, գործողությունները միշտ շատ ավելի խոսուն են և իսկապես ցույց են տալիս, թե իշխանությունը կոնկրետ ինչ ծրագիր ունի և ուր է գնում:

-Պարո՛ն Մելիքյան, վարչապետի մակարդակով խոսվում է ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, ի՞նչ եք կարծում՝ այդ հարցերը պետք է բա՞ց, թե՞ փակ ֆորմատով քննարկել:

-Նախ քննարկման ձևաչափի մասին, ես կարծում եմ՝ զուգահեռաբար պետք է կիրառել երկու ձևն էլ, կլինեն խնդիրներ, որոնք պետք է անպայման բաց քննարկման առարկա լինեն, կան հարցեր, որոնք չի կարելի հանրայնացնել: Կիրառված զինատեսակների, ռազմական գործունեության կազմակերպման մանրամասն տվյալները չպետք է դուրս սպրդեն, բայց առանձին դրվագներով՝ կոռուպցիայի մասով, դասալքության մասով, սպաների անհամաչափ գործողությունների մասին տվյալները գուցե իսկապես պետք է հանրայնացվեն: Ես չեմ բացառում, որ մեծ հաշվով այդ հանձնաժողովի գործունեությունն իր մեջ կարող է վտանգ պարունակել նախորդ իշխանությունների նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու համար՝ ելնելով ընթացիկ քաղաքական կոնյուկտուրայից: Ես չեմ բացառում նաև, որ վախենալով արդարադատությունից՝ գուցե նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ կփորձեն խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքները և հնարավորինս դժվարացնել ընդհանրապես նոր կառավարության գործունեությունը: Սա քաղաքական տարբեր թիմերի շահերի բախման խնդիր է, բայց մենք ունենք գերակա հանրային շահ, այն պահանջում է, որ ճշմարտությունը բացահայտվի, ընդ որում՝ բացահայտվի այնպես, որ գործող իշխանությունները իրենց համար քաղաքական կեղծ դիվիդենտներ շահելու հնարավորությունը չունենան, իսկ նախկին իշխանություններն էլ հնարավորություն չունեն կոծկելու այն իրական մեղքերը, որ ունեն, բայց և հնարավորություն ունեն սեփական գործողություններն արդարացնելու: Այսինքն՝ նրանք պետք է լինեն հավասար պայմաններում և սա պետք է ապահովվի գործող իշխանությունների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League