Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն իր մեջ կարող է քաղաքական հաշվեհարդարի վտանգ պարունակել, քաղաքական թիմերի շահերի բախման խնդիր է. Արման Մելիքյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը Հայաստանի և Արցախի փոխհարաբերությունների, դավադիր պատերազմի հնարավորության և ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցերի վերաբերյալ զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

-Պարո՛ն Մելիքյան, ինչպես կգնահատեք այս փուլում Հայաստանի և Արցախի փոխհարաբերությունները, երբ խոսվում է Արցախը հեղափոխության, հակահեղափոխության  օջախ դարձնելու սցենարների մասին:

-Ես ընթացիկ փուլը չէի որակի որպես Հայաստանի և Արցախի իշխանությունների փոխհարաբերությունների վատթարացման փուլ, մենք պետք է դիտարկենք իրավիճակը ՀՀ-ում իշխանափոխության գործընթացի համատեքստում, գործընթացը շարունակվում է, որովհետև խնդիրը չի կարող սահմանափակվել բացառապես Ազգային ժողովի, կառավարության կազմի փոփոխությամբ, կան մի շարք այլ օղակներ, որոնք կազմում են Հայաստանի իշխանական համակարգի մաս, մեծ հաշվով, կարող ենք ասել, որ հինը դեռևս շարունակում է մրցակցել նորի հետ, այլ կերպ չի էլ կարող լինել: Զուտ քաղաքական, պետական խնդիրներից բացի կան նաև անձնական շահեր, գաղափարների բախման դրսևորումներ: 
Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ իշխանության համար պայքարը դեռևս շարունակվում է, իմ դիտարկմամբ՝ այդ պայքարին ակտիվորեն մասնակցում են նաև արտաքին որոշակի ուժեր, կան արտաքին շահեր, որոնք այդ պայքարում ներգրավված են, ուստի հեշտ չի լինելու ոչ մեկի համար, բոլորս պետք է ձգտենք այս փուլն անցնել հնարավորինս անցնցում, փորձել խելամիտ փոխզիջումների գնալ և, ամենակարևորը, բոլոր գործողությունների հիմքում պիտի դրվի պետական շահը, Արցախի տարածքային ամբողջականության պահպանման և Հայաստանի, Արցախի անվտանգության ապահովման շահը: Սա պիտի լինի հրամայական պահանջ բոլորի համար, անկախ եթե ինչ-ինչ հանգամանքներում նախկին իշխանություններից ոմանք դատական պրոցեսներով անցնեն, անգամ գուցե ոմանք բանտարկվեն: Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնենք, որ փոփոխությունները չպետք է հանգեցնեն քաղաքացիական բախումների: Մենք տեսնում ենք, որ հասարակությունը ատոմացված է, վերևում իշխանության համար առկա կոնֆլիկտը անցել է արդեն հասարակության լայն շերտերի մեջ և շարքային քաղաքացիներն են արդեն իրար հետ «քաղաքական» պայքարի մեջ մտած, դա ինստիտուցիոնալ պայքար չէ, հասարակության մակարդակում դրսևորվող պայքար է, որը հաճախ ոչ թե փաստարկների, այլ զգացմունքների վրա է հենված, այսպիսի պայքարը միշտ չէ, որ օգտակար է:

 

-Դուք խոսեցիք Արցախի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դավադիր պատերազմի, որոշ տարածքներ հանձնելու և դրա պատասխանատվությունը այս իշխանության ուսերին գցելու վտանգի վերաբերյալ: Այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք:

-Տեսականորեն այդ կարգի վտանգներ կարող են լինել, եթե այդ կարգի վտանգներ իսկապես կան, ապա պետք է վերացվեն մինչև հայտարարելը, ու դրա համար կան համապատասխան ծառայություններ: Եթե դրանք իրոք հիմնավոր են, պետք է կատարվեն կոնկրետ գործողություններ: Եվ այն, ինչ ասացի նաև հնարավոր դատական գործընթացների, նախկին պաշտոնյաների, նրանց հարող անձանց հնարավոր բանտարկությունների մասին, այդ համատեքստում է տեղավորվում, բայց միևնույն ժամանակ, իշխանությունը պետք է հստակ գիտակցի սեփական պատասխանատվությունը այս կարգի հայտարարությունների հարցում, եթե դրանք իրենց տակ որևէ հիմք չունեն: Ընդհանուր առմամբ, պետք է գործել, ոչ թե առաջնորդվել հայտարարություններով, գործողությունները միշտ շատ ավելի խոսուն են և իսկապես ցույց են տալիս, թե իշխանությունը կոնկրետ ինչ ծրագիր ունի և ուր է գնում:

-Պարո՛ն Մելիքյան, վարչապետի մակարդակով խոսվում է ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, ի՞նչ եք կարծում՝ այդ հարցերը պետք է բա՞ց, թե՞ փակ ֆորմատով քննարկել:

-Նախ քննարկման ձևաչափի մասին, ես կարծում եմ՝ զուգահեռաբար պետք է կիրառել երկու ձևն էլ, կլինեն խնդիրներ, որոնք պետք է անպայման բաց քննարկման առարկա լինեն, կան հարցեր, որոնք չի կարելի հանրայնացնել: Կիրառված զինատեսակների, ռազմական գործունեության կազմակերպման մանրամասն տվյալները չպետք է դուրս սպրդեն, բայց առանձին դրվագներով՝ կոռուպցիայի մասով, դասալքության մասով, սպաների անհամաչափ գործողությունների մասին տվյալները գուցե իսկապես պետք է հանրայնացվեն: Ես չեմ բացառում, որ մեծ հաշվով այդ հանձնաժողովի գործունեությունն իր մեջ կարող է վտանգ պարունակել նախորդ իշխանությունների նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու համար՝ ելնելով ընթացիկ քաղաքական կոնյուկտուրայից: Ես չեմ բացառում նաև, որ վախենալով արդարադատությունից՝ գուցե նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ կփորձեն խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքները և հնարավորինս դժվարացնել ընդհանրապես նոր կառավարության գործունեությունը: Սա քաղաքական տարբեր թիմերի շահերի բախման խնդիր է, բայց մենք ունենք գերակա հանրային շահ, այն պահանջում է, որ ճշմարտությունը բացահայտվի, ընդ որում՝ բացահայտվի այնպես, որ գործող իշխանությունները իրենց համար քաղաքական կեղծ դիվիդենտներ շահելու հնարավորությունը չունենան, իսկ նախկին իշխանություններն էլ հնարավորություն չունեն կոծկելու այն իրական մեղքերը, որ ունեն, բայց և հնարավորություն ունեն սեփական գործողություններն արդարացնելու: Այսինքն՝ նրանք պետք է լինեն հավասար պայմաններում և սա պետք է ապահովվի գործող իշխանությունների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնական