Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանի Հանրապետությանն անցումային արդարադատություն անհրաժեշտ չէ»

INTERVIEW

Թեև հայտարարված է դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց այդ բարեփոխումներն իրականացնելու գործիքակազմը դեռ բացակայում է: Իրավիճակը հաճախ որակվում է գործընթաց՝ առանց գործիքակազմի, ինչին գումարվում են նաև դատական համակարգի վրա գործադրված ճնշումները:

Խոսելով իրավիճակի մասին՝ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նախ ընդգծում է, որ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը անհրաժեշտ էր դեռ վաղուց:

«Այո, գործընթացը բավականին ուշացած է, բայց դա չի նշանակում, որ պետք չէ: Իմ կարծիքով, այս գործընթացը պետք է սկսեին դեռ հեղափոխությունից մի քանի ամիս հետո: Այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Ազգային ժողովում, պետք է լինեին առնվազն մեկ տարի առաջ, ինչի արդյունքը համապատասխան օրենսդրական նախագիծը պետք է լիներ: Այն պետք է քննարկվեր հասարակության լայն շերտերի, շահագրգիռ կողմերի հետ, ինչի արդյունքում էլ պետք է ստեղծվեր այն մարմինը, որը վեթթինգ պետք է իրականացներ: Վեթթինգն իսկապես անհրաժեշտ է, բայց այն ևս ուշացած է: Այդուհանդերձ, վեթթինգի ինստիտուտի ներդրմամբ պետք է ընտրվեն այնպիսի բարձր հեղինակություն ունեցող անձինք, որ հասարակության մոտ կասկածի տեղիք չլինի: Եվ հենց այդ անձինք պետք է բոլոր գործերը վերանայեն: Կարող են ի հայտ գալ ծանրակշիռ փաստեր, օրենքի խախտմամբ նշանակված դատավորներ, ծանոթ-բարեկամ սկզբունք և այլն, և այլն: Բազմաթիվ չափանիշներ կարելի է դնել և, համաձայն այդ չափանիշների, դատավորներին առաջարկել ինքնակամ դիմում գրել կամ օրենսդրական երաշխիքների պահպանմամբ նրանց առնվազն հեռացնել համակարգից: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե կան քրեաիրավական տարրեր, ենթարկել նաև քրեական պատասխանատվության: Բայց այդ ամբողջը պետք է արվի խստագույնս օրենսդրական երաշխիքների պահպանմամբ: Սա շատ կարևոր է, քանի որ եթե հիմա մենք բռնաբարեցինք իրավունքը, 30 տարի նորից նույն շրջապտույտի մեջ ենք մտնելու»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Գ. Գյոզալյանը:

 

Փաստաբանը, սակայն, անցումային արդարադատության առումով վերապահումներ ունի: «Այն նյութերը, այն երկրների օրինակները, որոնք ուսումնասիրել եմ, թույլ են տալիս ասելու, որ հայկական իրականությունն այնպիսին չի եղել ու այնպիսին չէ, որ մենք անցումային արդարադատություն իրականացնենք: Հայաստանի Հանրապետությանն անցումային արդարադատություն անհրաժեշտ չէ: Մեր սերունդների միջև կապը այնպես խզված չի եղել, որ անցումային արդարադատության միջոցով վերականգնենք հավատը պետության նկատմամբ: Եթե դա չենք արել խորհրդային տարիներից դեպի նորանկախ Հայաստան անցման ժամանակ, ապա ես չեմ կարծում, որ դրա կարիքը հիմա կա: 30 տարում միանշանակ եղել են մարդու իրավունքների խախտումներ, եղել է իշխանության չարաշահում, բայց, համենայն դեպս, ուսումնասիրելով անցումային արդարադատության այլ երկրների փորձը, կտեսնենք, որ Հայաստանում չի եղել այն բռնապետական ռեժիմը, ինչը եղել է այնպիսի երկրներում, ինչպիսին Իրաքն է»,-ասաց նա:

Գևորգ Գյոզալյանը շեշտեց նաև, որ ճնշումներն անընդունելի են: «Դատարանի դռները շրջափակելու վարչապետի հայտարարությունն անընդունելի եմ համարում: Միաժամանակ ընդունելի են այն հայեցակարգային մոտեցումները, որոնք նա առաջ քաշեց: Այսինքն, այդ ամբողջը կարելի էր անել շատ զգույշ, ոչ էմոցիոնալ, հանգիստ, հանդարտ, համբերատար: Այդ հայեցակարգային մոտեցումները պետք է կյանքի կոչվեն, բայց միաժամանակ դատարանների գործունեությունը չպետք է խաթարվի: Սա շատ պարզ սխալ էր. տպավորությունն այնպիսին է, որ գործադիր իշխանությունն ակնհայտ ճնշում է գործադրում դատական իշխանության վրա: Ամեն ինչ կարելի է օրենսդրական ճանապարհով լուծել: Եթե ուզում ենք շեշտել, որ քաղաքացիները մեզ հետ էին, ապա դա շեշտվել է ընտրությունների միջոցով: Եթե մենք ուզում ենք հրապարակային աջակցություն ստանալ քաղաքացիներից ինչ-որ մի հարցի վերաբերյալ, ապա գոյություն ունի հանրաքվեի ինստիտուտը: Ուղղակի գնալ, վերցնելն ու փակելն այս պահին սխալների սխալն է: Թեև հայեցակարգային մոտեցումները ևս ուշացած են, բայց, այդուհանդերձ, չափից ավելի զգուշավորություն է պետք ցուցաբերել, որ ունքը բուժելու տեղն աչքն էլ հետը չհանենք»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումին, Գ. Գյոզալ յանը շեշտեց. «Նախ՝ ուզում եմ ընդգծել իմ հարգանքը նրա նկատմամբ: Անկախ բացթողումներից, սխալներից, նա այն անձանցից մեկն է, որը կանգնած է նորանկախ Հայաստանի ստեղծման ակունքներում: Իհարկե, դա չի նշանակում, որ նա կատարյալ է եղել»: Ինչ վերաբերում է բուն հրաժարականի փաստին, ապա, փաստաբանի խոսքով, այն անգամ մի փոքր ուշացած էր. «Հարգելով նրա անձը, այնուամենայնիվ, Գ. Հարությունյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականից հետո լավագույնը կարող էր խորհրդատու մնալ, որովհետև պետք էր նորացում, թարմացում, պետք էին նոր մոտեցումներ: ԲԴԽ գնալը սխալ էր»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients