Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի Հանրապետությանն անցումային արդարադատություն անհրաժեշտ չէ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Թեև հայտարարված է դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց այդ բարեփոխումներն իրականացնելու գործիքակազմը դեռ բացակայում է: Իրավիճակը հաճախ որակվում է գործընթաց՝ առանց գործիքակազմի, ինչին գումարվում են նաև դատական համակարգի վրա գործադրված ճնշումները:

Խոսելով իրավիճակի մասին՝ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նախ ընդգծում է, որ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը անհրաժեշտ էր դեռ վաղուց:

«Այո, գործընթացը բավականին ուշացած է, բայց դա չի նշանակում, որ պետք չէ: Իմ կարծիքով, այս գործընթացը պետք է սկսեին դեռ հեղափոխությունից մի քանի ամիս հետո: Այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Ազգային ժողովում, պետք է լինեին առնվազն մեկ տարի առաջ, ինչի արդյունքը համապատասխան օրենսդրական նախագիծը պետք է լիներ: Այն պետք է քննարկվեր հասարակության լայն շերտերի, շահագրգիռ կողմերի հետ, ինչի արդյունքում էլ պետք է ստեղծվեր այն մարմինը, որը վեթթինգ պետք է իրականացներ: Վեթթինգն իսկապես անհրաժեշտ է, բայց այն ևս ուշացած է: Այդուհանդերձ, վեթթինգի ինստիտուտի ներդրմամբ պետք է ընտրվեն այնպիսի բարձր հեղինակություն ունեցող անձինք, որ հասարակության մոտ կասկածի տեղիք չլինի: Եվ հենց այդ անձինք պետք է բոլոր գործերը վերանայեն: Կարող են ի հայտ գալ ծանրակշիռ փաստեր, օրենքի խախտմամբ նշանակված դատավորներ, ծանոթ-բարեկամ սկզբունք և այլն, և այլն: Բազմաթիվ չափանիշներ կարելի է դնել և, համաձայն այդ չափանիշների, դատավորներին առաջարկել ինքնակամ դիմում գրել կամ օրենսդրական երաշխիքների պահպանմամբ նրանց առնվազն հեռացնել համակարգից: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե կան քրեաիրավական տարրեր, ենթարկել նաև քրեական պատասխանատվության: Բայց այդ ամբողջը պետք է արվի խստագույնս օրենսդրական երաշխիքների պահպանմամբ: Սա շատ կարևոր է, քանի որ եթե հիմա մենք բռնաբարեցինք իրավունքը, 30 տարի նորից նույն շրջապտույտի մեջ ենք մտնելու»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Գ. Գյոզալյանը:

 

Փաստաբանը, սակայն, անցումային արդարադատության առումով վերապահումներ ունի: «Այն նյութերը, այն երկրների օրինակները, որոնք ուսումնասիրել եմ, թույլ են տալիս ասելու, որ հայկական իրականությունն այնպիսին չի եղել ու այնպիսին չէ, որ մենք անցումային արդարադատություն իրականացնենք: Հայաստանի Հանրապետությանն անցումային արդարադատություն անհրաժեշտ չէ: Մեր սերունդների միջև կապը այնպես խզված չի եղել, որ անցումային արդարադատության միջոցով վերականգնենք հավատը պետության նկատմամբ: Եթե դա չենք արել խորհրդային տարիներից դեպի նորանկախ Հայաստան անցման ժամանակ, ապա ես չեմ կարծում, որ դրա կարիքը հիմա կա: 30 տարում միանշանակ եղել են մարդու իրավունքների խախտումներ, եղել է իշխանության չարաշահում, բայց, համենայն դեպս, ուսումնասիրելով անցումային արդարադատության այլ երկրների փորձը, կտեսնենք, որ Հայաստանում չի եղել այն բռնապետական ռեժիմը, ինչը եղել է այնպիսի երկրներում, ինչպիսին Իրաքն է»,-ասաց նա:

Գևորգ Գյոզալյանը շեշտեց նաև, որ ճնշումներն անընդունելի են: «Դատարանի դռները շրջափակելու վարչապետի հայտարարությունն անընդունելի եմ համարում: Միաժամանակ ընդունելի են այն հայեցակարգային մոտեցումները, որոնք նա առաջ քաշեց: Այսինքն, այդ ամբողջը կարելի էր անել շատ զգույշ, ոչ էմոցիոնալ, հանգիստ, հանդարտ, համբերատար: Այդ հայեցակարգային մոտեցումները պետք է կյանքի կոչվեն, բայց միաժամանակ դատարանների գործունեությունը չպետք է խաթարվի: Սա շատ պարզ սխալ էր. տպավորությունն այնպիսին է, որ գործադիր իշխանությունն ակնհայտ ճնշում է գործադրում դատական իշխանության վրա: Ամեն ինչ կարելի է օրենսդրական ճանապարհով լուծել: Եթե ուզում ենք շեշտել, որ քաղաքացիները մեզ հետ էին, ապա դա շեշտվել է ընտրությունների միջոցով: Եթե մենք ուզում ենք հրապարակային աջակցություն ստանալ քաղաքացիներից ինչ-որ մի հարցի վերաբերյալ, ապա գոյություն ունի հանրաքվեի ինստիտուտը: Ուղղակի գնալ, վերցնելն ու փակելն այս պահին սխալների սխալն է: Թեև հայեցակարգային մոտեցումները ևս ուշացած են, բայց, այդուհանդերձ, չափից ավելի զգուշավորություն է պետք ցուցաբերել, որ ունքը բուժելու տեղն աչքն էլ հետը չհանենք»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումին, Գ. Գյոզալ յանը շեշտեց. «Նախ՝ ուզում եմ ընդգծել իմ հարգանքը նրա նկատմամբ: Անկախ բացթողումներից, սխալներից, նա այն անձանցից մեկն է, որը կանգնած է նորանկախ Հայաստանի ստեղծման ակունքներում: Իհարկե, դա չի նշանակում, որ նա կատարյալ է եղել»: Ինչ վերաբերում է բուն հրաժարականի փաստին, ապա, փաստաբանի խոսքով, այն անգամ մի փոքր ուշացած էր. «Հարգելով նրա անձը, այնուամենայնիվ, Գ. Հարությունյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականից հետո լավագույնը կարող էր խորհրդատու մնալ, որովհետև պետք էր նորացում, թարմացում, պետք էին նոր մոտեցումներ: ԲԴԽ գնալը սխալ էր»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր