Էյֆելյան աշտարակի գագաթը մագլցած տղամարդը սպառնացել է ցած նետվել
LIFEՓարիզի Էյֆելյան աշտարակը մայիսի 20-ին զբոսաշրջիկների համար փակվել է մի տղամարդու պատճառով, ով փորձել է բարձրանալ աշտարակով առանց որևէ անվտանգության միջոցների: France-Presse-ը տեղեկացնում է, որ տղամարդը մետաղական կոնստրուկցիայով սկսել է բարձրանալ երկրորդ հարկից՝ չօգտագործելով ալպինիստների համար նախատեսված ոչ մի սարք: Նա հասել է վերին հարթակ:
Աշտարակը շրջապատել են ոստիկանները: Հատուկ պատրաստված փրկարարների խումբը ուղարկվել է տղամարդու հետ բանակցությունների: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ տղամարդը պատրաստվում էր ինքնասպանություն գործել:
Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակվել է անհայտ ժամանակով:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



