Էյֆելյան աշտարակի գագաթը մագլցած տղամարդը սպառնացել է ցած նետվել
ԼԱՅՖՓարիզի Էյֆելյան աշտարակը մայիսի 20-ին զբոսաշրջիկների համար փակվել է մի տղամարդու պատճառով, ով փորձել է բարձրանալ աշտարակով առանց որևէ անվտանգության միջոցների: France-Presse-ը տեղեկացնում է, որ տղամարդը մետաղական կոնստրուկցիայով սկսել է բարձրանալ երկրորդ հարկից՝ չօգտագործելով ալպինիստների համար նախատեսված ոչ մի սարք: Նա հասել է վերին հարթակ:
Աշտարակը շրջապատել են ոստիկանները: Հատուկ պատրաստված փրկարարների խումբը ուղարկվել է տղամարդու հետ բանակցությունների: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ տղամարդը պատրաստվում էր ինքնասպանություն գործել:
Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակվել է անհայտ ժամանակով:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



