Իտալիայի ՆԳՆ ղեկավարը զայրալից է արձագանքել միգրանտների ափհանմանը
INTERNATIONAL NEWSԻտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին ցասումնալից արձագանք է տվել միգրանտների ափհանմանը, որոնց փրկել է մարդասիրական նավը հարավային Լամպեդուզա կղզում, չնայած նրա արգելքին, տեղեկացնում է AP-ը։
Սալվինին սպառնացել է մեղադրանքներ առաջադրել ցանկացածի դեմ, ով ապօրինաբար կգործի 47 միգրանտի ափ հասցնելու համար։
Գերմանական Sea-Watch օգնության խումբը տեղեկացրել է, որ իրենց փրկարարական նավի վրա մնացած միգրանտներն ուղարկվել են Լամպեդուզա կիրակի երեկոյան, ափամերձ պահպանության եւ ֆինանսական ոստիկանության օգնությամբ։ Նրանք եղել են 65 միգրանտների մեջ, որոնց փրկել են Լիբիայի ափերին անցած շաբաթ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



