Իտալիայի ՆԳՆ ղեկավարը զայրալից է արձագանքել միգրանտների ափհանմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին ցասումնալից արձագանք է տվել միգրանտների ափհանմանը, որոնց փրկել է մարդասիրական նավը հարավային Լամպեդուզա կղզում, չնայած նրա արգելքին, տեղեկացնում է AP-ը։
Սալվինին սպառնացել է մեղադրանքներ առաջադրել ցանկացածի դեմ, ով ապօրինաբար կգործի 47 միգրանտի ափ հասցնելու համար։
Գերմանական Sea-Watch օգնության խումբը տեղեկացրել է, որ իրենց փրկարարական նավի վրա մնացած միգրանտներն ուղարկվել են Լամպեդուզա կիրակի երեկոյան, ափամերձ պահպանության եւ ֆինանսական ոստիկանության օգնությամբ։ Նրանք եղել են 65 միգրանտների մեջ, որոնց փրկել են Լիբիայի ափերին անցած շաբաթ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



