Միջադեպ Ազատության հրապարակում. հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա
SOCIETYՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացնում:
Այդ ընթացքում միջադեպ է գրանցվել: Ազատության հրպարակում ցուցարարները նկատել են ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանին, մոտեցել են ու եւ սկսել են վանկարկել «դավաճան»: Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Հրանտ Մարգարյանը, որը երեխայի հետ էր, հեռացել է: Նրան ուղեկցում էին մի քանի մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց է համարել երաշխավորություննը: Նրան ազատելու երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



