Միջադեպ Ազատության հրապարակում. հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացնում:
Այդ ընթացքում միջադեպ է գրանցվել: Ազատության հրպարակում ցուցարարները նկատել են ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանին, մոտեցել են ու եւ սկսել են վանկարկել «դավաճան»: Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Հրանտ Մարգարյանը, որը երեխայի հետ էր, հեռացել է: Նրան ուղեկցում էին մի քանի մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի համար որպես խափանման միջոց է համարել երաշխավորություննը: Նրան ազատելու երաշխավորությամբ հանդես էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



