Սյունիքում «Ֆորդ» բեռնատարը 80 մետր գլորվել է ձորը
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 18-ին ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհին՝ Սուրբ Ստեփանոս Եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-17 ավտոճանապարհին՝ Կապան-Շիկահող հատվածի 15-րդ կմ-ում, «Ֆորդ» մակնիշի 34 TL 610 պետհամարանիշի (վարորդ ՝ Է. Ա.) բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը՝ մոտ 80 մ, տուժած չկա:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



