Սյունիքում «Ֆորդ» բեռնատարը 80 մետր գլորվել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 18-ին ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհին՝ Սուրբ Ստեփանոս Եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-17 ավտոճանապարհին՝ Կապան-Շիկահող հատվածի 15-րդ կմ-ում, «Ֆորդ» մակնիշի 34 TL 610 պետհամարանիշի (վարորդ ՝ Է. Ա.) բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը՝ մոտ 80 մ, տուժած չկա:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



