«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ռակիտիչին եւ գնել Պոգբային
SPORTԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին եւ ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Don Balon-ը։
Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան բանակցել է Մադրիդի «Ռեալի» հետ եւ համաձայնության հասել անձնական պայմանագրի վերաբերյալ։ Արքայական ակումբը պատրաստ է 112 միլիոն եվրո վճարել Պոգբայի համար։ Երկու տարի առաջ մանչեսթերյան ակումբը «Յուվենտուսին» 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել էր 105 միլիոն եվրո։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



