«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ռակիտիչին եւ գնել Պոգբային
ՍՊՈՐՏԻսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչին եւ ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Don Balon-ը։
Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան բանակցել է Մադրիդի «Ռեալի» հետ եւ համաձայնության հասել անձնական պայմանագրի վերաբերյալ։ Արքայական ակումբը պատրաստ է 112 միլիոն եվրո վճարել Պոգբայի համար։ Երկու տարի առաջ մանչեսթերյան ակումբը «Յուվենտուսին» 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել էր 105 միլիոն եվրո։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 34 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



