Գազալցակայանի պայթյունից վիրավորված Ճոյտի եղբայրը մահացավ
SOCIETYԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանն, այսօր՝ հունիսի 1-ին, քիչ առաջ մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այրվածքաբանության կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը: Նա նշեց, որ Արմեն Հակոբյանի վիճակը միշտ եղել է ծայրահեղ ծանր, առկա էր կյանքի սպառնացող վտանգ:
«Ստացված վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ եւ չնայած օրեր շարունակ վիճակի վատթարացում չեղավ, ինչն արդեն դրական էր, բայց միեւնույն է, ճգնաժամը նա չհաղթահարեց: Առավոտյան վիրակապի տանելիս Արմեն Հակոբյանը մահացավ սեպսիսից՝ արյան վարակումից»,-ասաց նա՝ հավելելով, որ շարունակում է կայուն մնալ Հակոբ Հակոբյանի որդու՝ Արմեն Հակոբյանի վիճակը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



