Գազալցակայանի պայթյունից վիրավորված Ճոյտի եղբայրը մահացավ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանն, այսօր՝ հունիսի 1-ին, քիչ առաջ մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այրվածքաբանության կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը: Նա նշեց, որ Արմեն Հակոբյանի վիճակը միշտ եղել է ծայրահեղ ծանր, առկա էր կյանքի սպառնացող վտանգ:
«Ստացված վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ եւ չնայած օրեր շարունակ վիճակի վատթարացում չեղավ, ինչն արդեն դրական էր, բայց միեւնույն է, ճգնաժամը նա չհաղթահարեց: Առավոտյան վիրակապի տանելիս Արմեն Հակոբյանը մահացավ սեպսիսից՝ արյան վարակումից»,-ասաց նա՝ հավելելով, որ շարունակում է կայուն մնալ Հակոբ Հակոբյանի որդու՝ Արմեն Հակոբյանի վիճակը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



