Վահան Բադասյանի հետ վթարի ենթարկված Ադելա Աբրամյանի վիճակը նորմալ է. նա կոտրվածքներ է ստացել
SOCIETYԱդելա Աբրամյանի առողջական վիճակը նորմալ է, լավ է, այս պահին դեռեւս էրեբունի հիվանդանոցում է։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի առաջին պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով նախօրեին իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:
Ըստ նրա, կնոջ վնասվածքները ուժեղ չեն եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, նա կոտրվածքներ է ստացել։
Ինչ վերաբերում է վթարի փաստին, Վահան Բադասյանն ասաց, որ քննություն է ընթանում եւ ընթացքում կպարզվեն հանգամանքները։ Վահան Բադասյանի խոսքով, իր ինքնազգացողությունը նորմալ է։
Հիշեցնենք, որ ապրիլի 30–ին, երեկոյան 20:00-ի մոտակայքում, Արցախի հերոս Վահան Բադասյանը Գանձասար-Ստեփանակետ մայրուղու վրա ավտովթարի էր ենթարկվել, մարմնական վնասվածքներ ստացել: մեքենայում գտնվող մյուս քաղաքացուն՝ Ադելա Աբրամյանին ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց։
1
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
2
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



