Վահան Բադասյանի հետ վթարի ենթարկված Ադելա Աբրամյանի վիճակը նորմալ է. նա կոտրվածքներ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդելա Աբրամյանի առողջական վիճակը նորմալ է, լավ է, այս պահին դեռեւս էրեբունի հիվանդանոցում է։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի առաջին պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով նախօրեին իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին:
Ըստ նրա, կնոջ վնասվածքները ուժեղ չեն եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, նա կոտրվածքներ է ստացել։
Ինչ վերաբերում է վթարի փաստին, Վահան Բադասյանն ասաց, որ քննություն է ընթանում եւ ընթացքում կպարզվեն հանգամանքները։ Վահան Բադասյանի խոսքով, իր ինքնազգացողությունը նորմալ է։
Հիշեցնենք, որ ապրիլի 30–ին, երեկոյան 20:00-ի մոտակայքում, Արցախի հերոս Վահան Բադասյանը Գանձասար-Ստեփանակետ մայրուղու վրա ավտովթարի էր ենթարկվել, մարմնական վնասվածքներ ստացել: մեքենայում գտնվող մյուս քաղաքացուն՝ Ադելա Աբրամյանին ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



