Բնակարանից ոսկե շղթա գողացողը հենց ինքն էլ հաղորդում է տվել ոստիկանություն
SOCIETYՄայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Դավիթաշենում գտնվող բնակարանից մեկի դռան փականը, մտել ու գողացել են ոսկյա շղթա՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տված անձը՝ Մարատ Ս․-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 20.00-ին, ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



