Բնակարանից ոսկե շղթա գողացողը հենց ինքն էլ հաղորդում է տվել ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Դավիթաշենում գտնվող բնակարանից մեկի դռան փականը, մտել ու գողացել են ոսկյա շղթա՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տված անձը՝ Մարատ Ս․-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 20.00-ին, ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



