Դավիթ Տոնոյանը այցելել է Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողին
SOCIETYԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։
Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Արգիշտի Սեփխանյանը հակառակորդի կրակից վիրավորվել էր Տավուշի մարզում: 32-ամյա պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում, դեպքից ժամեր անց ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ էլ վիրահատվել էր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



