Դավիթ Տոնոյանը այցելել է Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։
Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Արգիշտի Սեփխանյանը հակառակորդի կրակից վիրավորվել էր Տավուշի մարզում: 32-ամյա պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում, դեպքից ժամեր անց ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ էլ վիրահատվել էր:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



