Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


«Նախ­կին և գոր­ծող հոդ­ված­ներն ամ­բող­ջու­թյամբ տար­բեր հան­ցա­կազ­մեր են նա­խա­տե­սում»

SOCIETY

Դատախազությունն օրերս դատարան է ուղարկել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը հասանելի է դատական տեղեկատվական համակարգում: Սահմանադրագետ, փաստաբան Արամ Վադևանյանը նախ ընդգծում է, որ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունից հստակ հետևություններն անելն, իհարկե, իրատեսական աշխատանք չէ: Այդուհանդերձ, վերլուծելով այն, «Փաստի» հետ զրույցում Ա. Վարդևանյանը խոսեց ներկայացված երկու հանգամանքների մասին. սահմանադրական կարգի ենթադրյալ տապալում և ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Արամ Վադևանյանը սկսեց երկրորդից: «Պետք է նկատել, որ ցանկացած մեղադրանք պետք է բավարարի որոշակի ապացուցման շեմի պահանջների: Տվյալ դեպքում առանձնապես խոշոր չափի կաշառքի մասով թե՛ առաջին ատյանը և թե՛ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել են, որ հիմնավոր կասկածն առկա չէ: Այս պարագայում առնվազն երկրորդ դրվագը տարակուսելի է, քանի որ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր կասկածն առկա չէ: Իսկ հիմնավոր կասկածը շատ ավելի ցածր ապացուցման շեմ է պահանջում: Եվ այս պարագայում մեղադրական եզրակացությունը հաստատելն ու դատարան ուղարկելն ինձ համար անհասկանալի է: Օրինակ, ավելի տրամաբանական կլիներ, եթե այս փուլում նախաքննական մարմինը հրաժարվեր դրանից, իրավապահ մարմինները միջոցներ ձեռնարկեին հավել յալ ապացույցների համար, որից հետո միայն անդրադառնային այդ հարցին»,-նշեց նա:

Անդրադառնալով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հատվածին՝ նա նշեց.

«Ըստ էության, ներկայացվում է այն, որ հանրապետության նախագահն իր պաշտոնական կարգավիճակից ելնելով է ենթադրյալ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն կատարել: Նախ՝ պետք է նկատել, որ նման միտքը կամ ձևակերպումը, կարծես, տանում է դեպի այն հիմնահարց, որի մասին խոսվում էր ամիսներ առաջ և այսօր ևս պետք է խոսվի. նախագահի անձեռնմխելիությունը պաշտոնաթող նախագահի դեպքում հենց ենթադրում է իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելիություն: Այս պարագայում, կարծես թե, այդ հիմնահարցը ևս մի քիչ տարակուսելի է դառնում, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է անձեռնմխելիության պաշտպանության տիրույթում գտնվող հարցի: Բացի այդ, եթե փորձ է արվում հիմնավորել սահմանադրական կարգի տապալումը, ապա հենց նույն այդ համառոտ նկարագրության մեջ առնվազն պետք է նշվեր, թե Սահմանադրության առանցքային նորմերը (1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածները) ինչպե՞ս են իրավական համակարգում դադարել գործողության մեջ լինել: Ես այդ համառոտ նկարագրությունում նման բան առհասարակ չտեսա: Օրինակ, մեկ նախադասություն առ այն, որ սահմանադրական նշված նորմերը դադարել են գործողության մեջ լինել: Սա հանցակազմի դիսպոզիցիայի պարտադիր պայմաններից մեկն է: Եթե իրավական համակարգում սահմանադրական նշված նորմերը չեն դադարել գործողության մեջ լինել, ապա սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող»:

Վերլուծելով համառոտ բովանդակությունը՝ մեր զրուցակիցը նաև շեշտեց. «Համառոտ նկարագրությունը աներկբա չի տալիս որոշ կարևոր շեշտադրումների և հարցադրումների պատասխանը: Արդյոք ամբողջ գործը դրանից որոշակի պարզաբանում կենթադրի՞, թե՞ ոչ, չեմ կարող բացառել, բայց առնվազն վերոնշյալ նորմերի՝ իրավական համակարգում գործողության դադարելու տեսանկյունից ես որևիցե ապացույց կամ փաստ չեմ տեսել: Այլ կերպ ասած, եթե փորձենք անալոգիա անցկացնել, ապա սահմանադրական կարգի տապալումը Քրեական օրենսգրքի հոդվածներից տարբերվում է նրանով, որ շատ խիստ պահանջներ է ներկայացնում: Այդ համառոտ նկարագրությունն ավելի շատ միգուցեև հուշում էր պաշտոնական լիազորության, ենթադրենք՝ չարաշահման մասին, ինչն ունի վաղեմության ժամկետ, և նման հոդվածով քրեական հետապնդում հարուցելն առհասարակ անիմաստ է»:

Իսկ թե այս գործն ընդհանրապես ի՞նչ ինդիկատոր կարող է դառնալ, Վարդևանյանը նշեց. «Տվյալ քրեական գործը և, առհասարակ, Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն ի սկզբանե խնդրահարույց էր: Ես գտնում եմ, որ 300.1 հոդվածով առհասարակ քրեական հետապնդում հնարավոր չէ իրականացնել, քանի որ այն պարզապես Քրեական օրենսգրքի նորմի պահանջներին չի համապատասխանում: Նախ պետք է արձանագրել, որ հենց այդ հոդվածն ինքնին հստակ և կանխատեսելի չէ»:

Արամ Վադևանյանը շեշտեց նաև, որ վերջին շրջանում սկսվել է խոսակցություն ծավալվել՝ կապված հետադարձ ուժի հարցադրման հետ: «Սկզբնական շրջանում նշվածը որևէ ձևով չէր քննարկվում, թեև ինքս գրեթե մեկ տարի առաջ ներկայացրել էի, որ հետադարձ ուժի խնդիր ունենք, որը, կարծես, անտեսվում էր: Բայց ներկա փուլում հստակ արձանագրվում է, որ հետադարձ ուժն է եղել խնդիրը, որ «7-ի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է: Ներկայումս գործը քննող դատախազները համաձայն չե՞ն նախկինում այդ գործը քննած դատախազների մոտեցման հետ: Դատախազն ինքնին չի կարող ունենալ բացարձակ հայեցողական լիազորություն: Ի դեպ, խոսքը ոչ թե մեկ, այլ մի խումբ դատախազների մասին է: Մի խումբ դատախազներ գրեթե տասը տարի առաջ հետադարձ ուժի հետ կապված նման որոշում են կայացրել: Այսինքն, մեղադրանք ներկայացնողները մեղադրանքից լրիվ հրաժարվել են: Սա բավականին կարևոր հանգամանք է: Եվ չի կարող այնպես լինել, որ իրենք պարզապես իրենց քմահաճույքից ելնելով հրաժարված լինեին: Դա բացառվում է: Եվ, հետևաբար, պետք է լիներ իրավական հիմնավորում: Եթե այդպես չի եղել, ապա այդ դատախազների գործողությունները ևս պետք է բավականին խիստ իրավական գնահատականի արժանանան»,-ասաց նա:

Կրկին շեշտելով հետադարձ ուժի խնդրի առկայության մասին՝ նա հավելեց. «Խնդիրն առկա է, քանի որ այն ձևով և բովանդակությամբ, որով այսօր արձանագրված է 300.1 հոդվածը, 2008 թվականին որևէ կերպ առկա չի եղել: Այսինքն, այն ժամանակ գործող 300րդ հոդվածը և ներկայումս գործող 300. 1 հոդվածն ամբողջությամբ տարբեր հանցակազմեր են նախատեսում թե՛ իրենց ձևի, թե՛ բովանդակության առումով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia