Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նախ­կին և գոր­ծող հոդ­ված­ներն ամ­բող­ջու­թյամբ տար­բեր հան­ցա­կազ­մեր են նա­խա­տե­սում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատախազությունն օրերս դատարան է ուղարկել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը հասանելի է դատական տեղեկատվական համակարգում: Սահմանադրագետ, փաստաբան Արամ Վադևանյանը նախ ընդգծում է, որ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունից հստակ հետևություններն անելն, իհարկե, իրատեսական աշխատանք չէ: Այդուհանդերձ, վերլուծելով այն, «Փաստի» հետ զրույցում Ա. Վարդևանյանը խոսեց ներկայացված երկու հանգամանքների մասին. սահմանադրական կարգի ենթադրյալ տապալում և ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Արամ Վադևանյանը սկսեց երկրորդից: «Պետք է նկատել, որ ցանկացած մեղադրանք պետք է բավարարի որոշակի ապացուցման շեմի պահանջների: Տվյալ դեպքում առանձնապես խոշոր չափի կաշառքի մասով թե՛ առաջին ատյանը և թե՛ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել են, որ հիմնավոր կասկածն առկա չէ: Այս պարագայում առնվազն երկրորդ դրվագը տարակուսելի է, քանի որ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր կասկածն առկա չէ: Իսկ հիմնավոր կասկածը շատ ավելի ցածր ապացուցման շեմ է պահանջում: Եվ այս պարագայում մեղադրական եզրակացությունը հաստատելն ու դատարան ուղարկելն ինձ համար անհասկանալի է: Օրինակ, ավելի տրամաբանական կլիներ, եթե այս փուլում նախաքննական մարմինը հրաժարվեր դրանից, իրավապահ մարմինները միջոցներ ձեռնարկեին հավել յալ ապացույցների համար, որից հետո միայն անդրադառնային այդ հարցին»,-նշեց նա:

Անդրադառնալով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հատվածին՝ նա նշեց.

«Ըստ էության, ներկայացվում է այն, որ հանրապետության նախագահն իր պաշտոնական կարգավիճակից ելնելով է ենթադրյալ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն կատարել: Նախ՝ պետք է նկատել, որ նման միտքը կամ ձևակերպումը, կարծես, տանում է դեպի այն հիմնահարց, որի մասին խոսվում էր ամիսներ առաջ և այսօր ևս պետք է խոսվի. նախագահի անձեռնմխելիությունը պաշտոնաթող նախագահի դեպքում հենց ենթադրում է իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելիություն: Այս պարագայում, կարծես թե, այդ հիմնահարցը ևս մի քիչ տարակուսելի է դառնում, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է անձեռնմխելիության պաշտպանության տիրույթում գտնվող հարցի: Բացի այդ, եթե փորձ է արվում հիմնավորել սահմանադրական կարգի տապալումը, ապա հենց նույն այդ համառոտ նկարագրության մեջ առնվազն պետք է նշվեր, թե Սահմանադրության առանցքային նորմերը (1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածները) ինչպե՞ս են իրավական համակարգում դադարել գործողության մեջ լինել: Ես այդ համառոտ նկարագրությունում նման բան առհասարակ չտեսա: Օրինակ, մեկ նախադասություն առ այն, որ սահմանադրական նշված նորմերը դադարել են գործողության մեջ լինել: Սա հանցակազմի դիսպոզիցիայի պարտադիր պայմաններից մեկն է: Եթե իրավական համակարգում սահմանադրական նշված նորմերը չեն դադարել գործողության մեջ լինել, ապա սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող»:

Վերլուծելով համառոտ բովանդակությունը՝ մեր զրուցակիցը նաև շեշտեց. «Համառոտ նկարագրությունը աներկբա չի տալիս որոշ կարևոր շեշտադրումների և հարցադրումների պատասխանը: Արդյոք ամբողջ գործը դրանից որոշակի պարզաբանում կենթադրի՞, թե՞ ոչ, չեմ կարող բացառել, բայց առնվազն վերոնշյալ նորմերի՝ իրավական համակարգում գործողության դադարելու տեսանկյունից ես որևիցե ապացույց կամ փաստ չեմ տեսել: Այլ կերպ ասած, եթե փորձենք անալոգիա անցկացնել, ապա սահմանադրական կարգի տապալումը Քրեական օրենսգրքի հոդվածներից տարբերվում է նրանով, որ շատ խիստ պահանջներ է ներկայացնում: Այդ համառոտ նկարագրությունն ավելի շատ միգուցեև հուշում էր պաշտոնական լիազորության, ենթադրենք՝ չարաշահման մասին, ինչն ունի վաղեմության ժամկետ, և նման հոդվածով քրեական հետապնդում հարուցելն առհասարակ անիմաստ է»:

Իսկ թե այս գործն ընդհանրապես ի՞նչ ինդիկատոր կարող է դառնալ, Վարդևանյանը նշեց. «Տվյալ քրեական գործը և, առհասարակ, Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն ի սկզբանե խնդրահարույց էր: Ես գտնում եմ, որ 300.1 հոդվածով առհասարակ քրեական հետապնդում հնարավոր չէ իրականացնել, քանի որ այն պարզապես Քրեական օրենսգրքի նորմի պահանջներին չի համապատասխանում: Նախ պետք է արձանագրել, որ հենց այդ հոդվածն ինքնին հստակ և կանխատեսելի չէ»:

Արամ Վադևանյանը շեշտեց նաև, որ վերջին շրջանում սկսվել է խոսակցություն ծավալվել՝ կապված հետադարձ ուժի հարցադրման հետ: «Սկզբնական շրջանում նշվածը որևէ ձևով չէր քննարկվում, թեև ինքս գրեթե մեկ տարի առաջ ներկայացրել էի, որ հետադարձ ուժի խնդիր ունենք, որը, կարծես, անտեսվում էր: Բայց ներկա փուլում հստակ արձանագրվում է, որ հետադարձ ուժն է եղել խնդիրը, որ «7-ի գործով» քրեական հետապնդումը դադարեցվել է: Ներկայումս գործը քննող դատախազները համաձայն չե՞ն նախկինում այդ գործը քննած դատախազների մոտեցման հետ: Դատախազն ինքնին չի կարող ունենալ բացարձակ հայեցողական լիազորություն: Ի դեպ, խոսքը ոչ թե մեկ, այլ մի խումբ դատախազների մասին է: Մի խումբ դատախազներ գրեթե տասը տարի առաջ հետադարձ ուժի հետ կապված նման որոշում են կայացրել: Այսինքն, մեղադրանք ներկայացնողները մեղադրանքից լրիվ հրաժարվել են: Սա բավականին կարևոր հանգամանք է: Եվ չի կարող այնպես լինել, որ իրենք պարզապես իրենց քմահաճույքից ելնելով հրաժարված լինեին: Դա բացառվում է: Եվ, հետևաբար, պետք է լիներ իրավական հիմնավորում: Եթե այդպես չի եղել, ապա այդ դատախազների գործողությունները ևս պետք է բավականին խիստ իրավական գնահատականի արժանանան»,-ասաց նա:

Կրկին շեշտելով հետադարձ ուժի խնդրի առկայության մասին՝ նա հավելեց. «Խնդիրն առկա է, քանի որ այն ձևով և բովանդակությամբ, որով այսօր արձանագրված է 300.1 հոդվածը, 2008 թվականին որևէ կերպ առկա չի եղել: Այսինքն, այն ժամանակ գործող 300րդ հոդվածը և ներկայումս գործող 300. 1 հոդվածն ամբողջությամբ տարբեր հանցակազմեր են նախատեսում թե՛ իրենց ձևի, թե՛ բովանդակության առումով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ Զաքարյան