Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ի՞նչ ունե­ինք և ի՞նչ մնաց մեր ավի­ա­ցի­ա­յից.օդա­յին օրենս­գիրքն անհ­րա­ժեշ­տու­թյուն է»

INTERVIEW

Քաղաքացիական ավիացիայի զարգացումը, կարծես թե, նոր կառավարության համար առաջնահերթություն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ասել էր, որ Հայաստանում տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է, սակայն կառավարությունը չի պատրաստվում ստեղծել ավիաընկերություն ու դրան տալ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ: Խոսվում է նաև սեփական ավիափոխադրողներ ունենալու, բաց երկնքի իրական քաղաքականության և, իհարկե, օրենսդրական նոր կարգավորումների մասին:

«Մենք երբեք չենք ունեցել ազգային ավիափոխադրող: Ժամանակին «Արմավիայի» մասին ասում էին, որ այն ազգային փոխադրող է, ինչը ճիշտ չէ: Պետությունը՝ ի դեմս կառավարության, պետք է ազգային ավիափոխադրողի հիմնադիրներից մեկը լինի՝ ընկերության պաշտոնական գրանցումների մեջ: Մեզ մոտ նման մեխանիզմ չի գործել: Օրինակ՝ «Արմավիան» ուներ միայն մեկ հիմնադիր՝ Միխայիլ Բաղդասարովը: Եթե ուրիշ երկրների փորձն ուսումնասիրենք, ապա 15- 90 տոկոսի սահմաններում այդ երկրների կառավարությունները մասնակցում են ազգային ավիափոխադրողների ստեղծման գործում: Ի՞նչ է սա տալիս կառավարությանը: Ավիափոխադրողները չպետք է աշխատեն միայն իրենց շահերը հաշվի առնելով, այլ նաև կառավարությունն իրավունք ունի պահանջել այս կամ այն ուղղությամբ թռիչքներ կազմակերպել, որտեղ մեր երկիրը ինչ-որ հետաքրքրություններ ունի:

Ճիշտ կլիներ, որ Հայաստանն ունենար ազգային փոխադրող: Կառավարությունը կարող է ունենալ ուրիշ կարծիք, ինչը նորմալ է: Անկախ ամեն ինչից՝ կառավարությունը պետք է աջակցի այն կազմակերպություններին կամ անձանց, որոնք ցանկանում են և հնարավորություն ունեն Հայաստանում ստեղծել ավիաընկերություններ», - «Փաստի» հետ զրույցում ասում է «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ Դմիտրի Աթբաշյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն աշխարհում միակն է, որ չունի սեփական ավիացիա, իսկ, օրինակ, Սինգապուրը, որն ապահովված է տարբեր տրանսպորտային միջոցներով, ունի 600 ավիաընկերություն: 

Աթբաշյանը համակարծիք է կառավարության այն տեսակետի հետ, որ քաղավիացիայի ոլորտում անհրաժեշտ են օրենսդրական նոր կարգավորումներ, որոնցով պետությունը կպաշտպանի տեղական ավիափոխադրողների իրավունքները: «Կցանկանայի, որ ունենայինք նորմալ, զարգացած օդային օրենսգիրք: 2016 թվականի դեկտեմբերի 14-ին մեր տարբերակը հանձնել ենք կառավարությանը, իսկ դա, իմ տվյալներով, փոխանցվել է քաղավիացիայի վարչության նախկին ղեկավարությանը: Իսկ թե որտեղ է այն հիմա, չեմ կարող ասել: Իհարկե, վատ է, որ մենք օդային օրենսգիրք չունենք, սակայն մարդիկ կան, որոնք այլ կարծիք ունեն: Ասում են՝ օրենսգիրք չկա, նշանակում է՝ թույլատրվում է այն, ինչն արգելված չէ», - նշում է մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ ժամանակին օդային օրենսգիրքը չի ընդունվել, քանի որ դրանում կա մի քանի կետ, որոնք չէին բխում կոնկրետ մարդկանց շահերից: «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) օրենսգրքում գրված է, որ երկրի քաղավիացիան պետք է գլխավորի այն մարդը, որն ունի ընդունված որակավորում: Նախկինների դեպքում ո՞վ ուներ նման որակավորում:

Ո՛չ կրթություն ունեին, ո՛չ որակավորում, բայց տարիներ շարունակ կառավարում էին մեր ավիացիան: Իհարկե, իրենք դեմ կլինեին այդ օրենսգրքին, որն ավտոմատ ձևով իրենց պաշտոնից զրկում էր: Երկրորդ կետով նշված է, որ օդանավակայանը կարող է գլխավորել հասարակական կազմակերպությունը, ֆիզիկական անձը կամ էլ ձեռնարկությունը, որը պետք է գրանցված լինի այն երկրում, որտեղ գտնվում է այդ օդանավակայանը: Կառավարողները պետք է լինեն այդ երկրի քաղաքացիներ և նրանց հիմնական բիզնեսը պետք է գրանցված լինի այդ երկրում: Հիմա, որտե՞ղ է գտնվում պարոն Էդուարդ Էռնեկյանի հիմնական բիզնեսը՝ Արգենտինայում: Քաղաքացիության հարցն ավելի հեշտ է լուծել: Այսպիսով, ստացվում է, որ նա իրավունք չունի Հայաստանում կառավարել մեր օդանավակայանը: Այս և նման պատճառներով էր այս օրենսգիրքը վնասում նրանց շահերին», - ասում է Դմիտրի Աթբաշյանը:

Անդրադարձանք նաև բաց երկնքի քաղաքականությանը: «Մեզ մոտ «ամենավայրենի» ձևով են ընդունել բաց երկնքի քաղաքականության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, ասել են՝ ով ուզում է, կարող է գալ և թռիչքներ իրականացնել: Այլ երկրներում բացառություններ և սահմանափակումներ են նախատեսում, որոնք հիմնավորվում են այդ երկրի շահերով: Վրաստանում, օրինակ, «Աերոֆլոտը» սկսեց թռիչքներ կատարել դեպի Թբիլիսի, և տոմսերի գները այնքան իջեցրեց, որ Վրաստանի ավիաընկերությունները չէին կարողանում մրցել նրա հետ: Երբ դա բացահայտվեց, Վրաստանն արգելեց «Աերոֆլոտի» թռիչքները Թբիլիսի:

Բաց երկնքի քաղաքականության դեպքում ավելի քիչ թղթեր են պահանջվում մի երկրից մյուս երկիր չվերթ իրականացնելու համար, սա հեշտացնում է թղթաբանության հարցը, բայց մեր երկրի դեպքում ամեն ինչ այլ ուղղությամբ գնաց: Մենք ոչ թե պայքարում ենք բաց երկնքի քաղաքականության դեմ, այլ որ ամեն ինչ կանոնակարգված լինի: Բաց երկնքի քաղաքականության հետևանք է նաև գնային քաղաքականությունը: Ռուսական օդանավակայանների՝ իրենց ընկերություններին մատուցված ծառայությունների համար գանձվող սպասարկման գները երկու անգամ ցածր են, քան մեզ համար: Եվ բնական է, որ չենք կարող իրենց հետ հավասար պայմաններով աշխատել: Բայց սրա լուծումը կա: Մենք էլ Երևանում և Գյումրիում պետք է երկու անգամ թանկացնենք ռուսական ընկերությունների համար վճարները և պահանջենք, որ իրենց մոտ գները նվազեցվեն: Բայց դա պետք է ամրագրվի փաստաթղթերի մեջ», - նշում է «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահը:

«Սիրտս շատ է ցավում. ինչ ունեինք և ինչ մնաց մեր ավիացիայից: Եվ որևէ մեկը չի պատժվել սխալների համար: Խորհրդային Միության տարիներին հինգուկես միլիարդ ուղևոր ունեինք: Այս ցուցանիշով գերազանցում էինք Թուրքիային ու Իրանին: Իսկ ի՞նչ ունենք հիմա», - մտահոգվում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia