Արթուր Վանեցյանը շնորհավորել է հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին
SPORTԲոսնիայում ավարտված ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցակցված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետ և մաղթել հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին նորանոր հաջողություններ ու ավելի վառ հաղթանակներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում մեր ընտրանին 0:0 հաշվով էր ավարտել Բոսնիայի ու Հերցեգովինայի և Չեռնոգորիայի դեմ հանդիպումների հիմնական ժամանակը և երկու դեպքում էլ հաղթել 11-մետրանոց հարվածաշարերում, իսկ վերջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ջիբլարթարի իրենց հասակակիցներին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



