Արթուր Վանեցյանը շնորհավորել է հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին
ՍՊՈՐՏԲոսնիայում ավարտված ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցակցված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետ և մաղթել հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին նորանոր հաջողություններ ու ավելի վառ հաղթանակներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում մեր ընտրանին 0:0 հաշվով էր ավարտել Բոսնիայի ու Հերցեգովինայի և Չեռնոգորիայի դեմ հանդիպումների հիմնական ժամանակը և երկու դեպքում էլ հաղթել 11-մետրանոց հարվածաշարերում, իսկ վերջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ջիբլարթարի իրենց հասակակիցներին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



