ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի ԱԳ նախարարի նկատմամբ
INTERNATIONAL NEWSՈւրբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասի եւ դատավոր Քարոլ Փադիլյայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նախարարության կայքում տեղադրված հայտարարությանը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում, Արեասն ու Փադիլյան ենթարկվել են պատժամիջոցների Վենեսուելայում ընթացող ճգնաժամի առնչությամբ:
Նշվում է, որ ներկայումս նրանք երկրի վերջին պաշտոնական ներկայացուցիչներն են, որոնք ներառված են «սեւ ցուցակում» ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Նիկոլաս Մադուրոյի կառավարությունում իրենց դերակատարման համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



