ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի ԱԳ նախարարի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասի եւ դատավոր Քարոլ Փադիլյայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նախարարության կայքում տեղադրված հայտարարությանը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում, Արեասն ու Փադիլյան ենթարկվել են պատժամիջոցների Վենեսուելայում ընթացող ճգնաժամի առնչությամբ:
Նշվում է, որ ներկայումս նրանք երկրի վերջին պաշտոնական ներկայացուցիչներն են, որոնք ներառված են «սեւ ցուցակում» ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Նիկոլաս Մադուրոյի կառավարությունում իրենց դերակատարման համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



