Գերմանիայի 12 քաղաքապետերն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
SOCIETYԳերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերը, ովքեր ներկայացնում են Գերմանիայի քաղաքապետերի ֆուտբոլի հավաքականը, այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջելով թանգարանի սրահներում՝ հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են Էրեբունի քաղաքի պատմությանը և գրառում կատարել հյուրերի մատյանում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե գերմանացի քաղաքապետերը նշել են, որ իրենց այցը հագեցած էր ջերմ հյուրընկալությամբ ու ծանոթություններով, ինչպես նաև պատմական նոր ու հետաքրքիր իմացություններով։
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



