Գերմանիայի 12 քաղաքապետերն այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերը, ովքեր ներկայացնում են Գերմանիայի քաղաքապետերի ֆուտբոլի հավաքականը, այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջելով թանգարանի սրահներում՝ հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են Էրեբունի քաղաքի պատմությանը և գրառում կատարել հյուրերի մատյանում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե գերմանացի քաղաքապետերը նշել են, որ իրենց այցը հագեցած էր ջերմ հյուրընկալությամբ ու ծանոթություններով, ինչպես նաև պատմական նոր ու հետաքրքիր իմացություններով։
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



