Պորտուգալիայում զբոսաշրջային ավտոբուսը վթարի է ենթարկվել. 28 մարդ մահացել է
INTERNATIONAL NEWSՊորտուգալիայի Մադեյրա կղզում ավտովթար է տեղի ունեցել զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով 28 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքային իշխանության ղեկավար Ֆիլիպե Սուզային, զոհերի թվում, ենթադրաբար, 11 տղամարդ և 17 կին կա: Նրանք բոլորը զբոսաշրջիկներ են Գերմանիայից:
Առկա տեղեկության համաձայն՝ ավտոբուսի վարորդն ու էքսկուրսավարը, որոնք երկուսն էլ պորտուգալացիներ են, վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում:
Դեռևս պարզ չէ, թե այլ ազգության ներկայացուցիչներ ավտոբուսում եղել են, թե ոչ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



