Պորտուգալիայում զբոսաշրջային ավտոբուսը վթարի է ենթարկվել. 28 մարդ մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊորտուգալիայի Մադեյրա կղզում ավտովթար է տեղի ունեցել զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ, որի հետևանքով 28 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաղաքային իշխանության ղեկավար Ֆիլիպե Սուզային, զոհերի թվում, ենթադրաբար, 11 տղամարդ և 17 կին կա: Նրանք բոլորը զբոսաշրջիկներ են Գերմանիայից:
Առկա տեղեկության համաձայն՝ ավտոբուսի վարորդն ու էքսկուրսավարը, որոնք երկուսն էլ պորտուգալացիներ են, վնասվածքներ են ստացել: Նրանց վիճակի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում:
Դեռևս պարզ չէ, թե այլ ազգության ներկայացուցիչներ ավտոբուսում եղել են, թե ոչ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



