Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ եվրոյին անցնելը երկրին «ձեռնտու» չէ
INTERNATIONAL NEWSԼեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Լեհաստանը չպետք է ազգային արժույթից համաեվրոպականի անցնի, քանի որ դա «երկրի շահերից չի բխում», գրում է eurointegration.com-ը:
«Պետք է նախ հարց տալ, թե ում դա ձեռնտու կլինի. Լեհաստանի՞ն, թե՞ այն երկրներին, որոնք այսօր ընդհանուր արժույթի խոշորագույն շահառուներն են համարվում»,- ասել է երկրի ղեկավարը:
Մորավեցկիի խոսքով՝ եվրագոտուն միանալը խոցելի կդարձնի Լեհաստանի տնտեսությունը, իսկ գները կբարձրանան:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին Լեհաստանը 10 տարով հետաձգել էր եվրոյին անցումը: Երկրի վարչապետը պարզաբանել էր, որ եվրագոտուն միացումը պարտքերի հետ կապված խնդիրների կհանգեցնի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



