Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ եվրոյին անցնելը երկրին «ձեռնտու» չէ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Լեհաստանը չպետք է ազգային արժույթից համաեվրոպականի անցնի, քանի որ դա «երկրի շահերից չի բխում», գրում է eurointegration.com-ը:
«Պետք է նախ հարց տալ, թե ում դա ձեռնտու կլինի. Լեհաստանի՞ն, թե՞ այն երկրներին, որոնք այսօր ընդհանուր արժույթի խոշորագույն շահառուներն են համարվում»,- ասել է երկրի ղեկավարը:
Մորավեցկիի խոսքով՝ եվրագոտուն միանալը խոցելի կդարձնի Լեհաստանի տնտեսությունը, իսկ գները կբարձրանան:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին Լեհաստանը 10 տարով հետաձգել էր եվրոյին անցումը: Երկրի վարչապետը պարզաբանել էր, որ եվրագոտուն միացումը պարտքերի հետ կապված խնդիրների կհանգեցնի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



