G20 գագաթնաժողովի կազմակերպիչները ճաշացանկը ռուսերեն թարգմանելիս զավեշտալի վիճակում են հայտնվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում G20 գագաթնաժողովին մասնակցող ռուսաստանցի լրագրողները հայտնում են գագաթնաժողովի ճաշացանկը ռուսերեն թարգմանելիս առաջացած զավեշտների մասին։
Գագաթնաժողովի մասնակիցներին մատուցվող ճաշատեսակների անվանումները ճաշացանկում թարգմանվում են մասնակցող երկրների լեզուներով։ Ռուսերեն թարգմանության ժամանակ թուրքերի մոտ խնդիրներ են առաջացել, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի իր բլոգում գրել է լրագրող Դմիտրի Սմիրնովը։
Այսպես՝ թռչնամսից պատրաստված ուտեստը թարգմանվել է «միսը վերադառնում է», իսկ բանջարեղենից աղցանը՝ «բուսական ծիածան»։
Սմիրնովը նշում է, որ Աթալյայի հյուրանոցում լրագրողներին ընդունելը կազմակերպող կողմի համար մեկ գիշերվա համար արժի 500 եվրո։ «Սակայն թարգմանչի համար թուրքերի գումարը չի բավականացրել»,- ծաղրել է լրագրողը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



