Անհայտ անձինք ներխուժել են Արգենտինայում Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի եւ գողացել արժեքավոր իրեր
INTERNATIONAL NEWSՄի քանի շաբաթների ընթացքում անհայտ հանցագործները երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի եւ գողացել մի շարք թանկարժեք իրեր, հաղորդում է El Diario Sur-ը՝ հղում կատարելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Պարբերականը նշում է, որ, մասնավորապես, եկեղեցուց գողացել են թանկարժեք խաչեր, մոմակալներ, ծաղկամաններ, երկու երգեհոն, նկարներ, սփռոցներ եւ վարագույրեր, ինչպես նաեւ կահույքի պարագաներ:
Եկեղեցու ծխականները մտահոգություն են հայտնել սուրբ մասունքների եւ իրերի գողության կապակցությամբ ու կոչ արել իրավապահ մարմիններին հետաքննել այդ հանցագործությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



