Անհայտ անձինք ներխուժել են Արգենտինայում Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի եւ գողացել արժեքավոր իրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի քանի շաբաթների ընթացքում անհայտ հանցագործները երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի եւ գողացել մի շարք թանկարժեք իրեր, հաղորդում է El Diario Sur-ը՝ հղում կատարելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Պարբերականը նշում է, որ, մասնավորապես, եկեղեցուց գողացել են թանկարժեք խաչեր, մոմակալներ, ծաղկամաններ, երկու երգեհոն, նկարներ, սփռոցներ եւ վարագույրեր, ինչպես նաեւ կահույքի պարագաներ:
Եկեղեցու ծխականները մտահոգություն են հայտնել սուրբ մասունքների եւ իրերի գողության կապակցությամբ ու կոչ արել իրավապահ մարմիններին հետաքննել այդ հանցագործությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



