«Սպայկայի» վերաբերյալ որոշումը վաղուց է եղել
POLITICSՆախօրեին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ինչին հաջորդեց ընկերության աշխատակիցների բուռն արձագանքը՝ ընդհուպ մինչև ճանապարհ փակելով:
«Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, «Սպայկայում» ստուգումներն ընթանում էին մոտ մեկ տարի, իսկ Ղազարյանին ազատությունից զրկելու մասին քաղաքական որոշումը կայացվել էր դեռևս օգոստոսին, սակայն բերքահավաքի և մթերումների շուրջ ընթացող սկանդալներից ու պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար իշխանությունները կալանավորման թեման միառժամանակ թողել էին «հետոյին»: Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ վարչապետը մի քանի օր առաջ Դավիթ Ղազարյանի հետ մասնակցի «Սպայկայի» նոր պանրի գործարանի բացմանը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



