«Սպայկայի» վերաբերյալ որոշումը վաղուց է եղել
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախօրեին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ինչին հաջորդեց ընկերության աշխատակիցների բուռն արձագանքը՝ ընդհուպ մինչև ճանապարհ փակելով:
«Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, «Սպայկայում» ստուգումներն ընթանում էին մոտ մեկ տարի, իսկ Ղազարյանին ազատությունից զրկելու մասին քաղաքական որոշումը կայացվել էր դեռևս օգոստոսին, սակայն բերքահավաքի և մթերումների շուրջ ընթացող սկանդալներից ու պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար իշխանությունները կալանավորման թեման միառժամանակ թողել էին «հետոյին»: Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ վարչապետը մի քանի օր առաջ Դավիթ Ղազարյանի հետ մասնակցի «Սպայկայի» նոր պանրի գործարանի բացմանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



