ԾԻԳ-եր պահպանող «միսիոներ» նախարարը
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ԾԻԳ-երի թեմային՝ նշելով, որ դրանք ավելորդ կառույցներ են և որ երկիրը չի կարող շարժվել «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ: Ավելին, վարչապետը նշել էր, թե «վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել»: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ նախարարություններ շարունակում են չկատարել հանձնարարությունը: Մասնավորաբար, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պահում է EIF-ը՝ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մենք առաջիկայում կփորձենք լրագրողական հետաքննություն անցկացնել՝ հասկանալու, թե ինչու է պահպանվում այս կառույցը, և ինչու չի կատարվում Փաշինյանի հանձնարարականը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



