ԾԻԳ-եր պահպանող «միսիոներ» նախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ԾԻԳ-երի թեմային՝ նշելով, որ դրանք ավելորդ կառույցներ են և որ երկիրը չի կարող շարժվել «ծիգիզմի», «պոակիզմի» և «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ: Ավելին, վարչապետը նշել էր, թե «վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել»: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ նախարարություններ շարունակում են չկատարել հանձնարարությունը: Մասնավորաբար, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պահում է EIF-ը՝ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մենք առաջիկայում կփորձենք լրագրողական հետաքննություն անցկացնել՝ հասկանալու, թե ինչու է պահպանվում այս կառույցը, և ինչու չի կատարվում Փաշինյանի հանձնարարականը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



