Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Սադրանքի մեջ չներքաշվելու առավելությունը՝ անկախ դրդապատճառներից

ANALYSIS

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ից հայտնել են՝ գործին ընթացք չի տրվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը: Ի դեպ, վաղեմության ժամկետին մենք առիթ ունեցել ենք մինչ այս անդրադառնալ՝ ներկայացնելով փորձագետների կարծիքը: Իրավապահների համար նյութեր նախապատրաստելու առիթ էր դարձել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված Մարտի 1-ի գործով ութ ամսից ավելի կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ՀՔԾ-ն տրամաբանված որոշում է կայացրել. մի քանի հրապարակումներով անդրադարձել էինք, թե ինչի էր հանգեցնելու այն հեռանկարը, եթե իրավապահ համակարգը ներքաշվեր այս, ըստ էության, սադրանքի հորձանուտ։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ ՀՔԾ պատասխանն աչքի է ընկնում համարժեքությամբ ու խնդիրն այստեղ ամենևին էլ չի սահմանափակվում միայն իրավական հարթությամբ։ Իհարկե, ՀՔԾ արձագանքն առաջին հերթին իրավական է, սակայն իր մեջ պարունակում է քաղաքական, հոգեբանական կարևոր բաղադրիչներ։

Խիստ կարևոր է այն հանգամանքը, որ ՀՔԾ-ն, ըստ էության, չի լեգիտիմացնում 1998-ի ընտրություններն, ասինքն՝ իր պատասխանով ամենևին էլ չի պնդում, թե դրանք օրինական են եղել. քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետի հիմքով։ Հասարակությունը չի հավատում մինչհեղափոխական որևէ ընտրության օրինականությանը՝ բացառությամբ 1991-ի նախագահական ու մասամբ՝ 1999-ի խորհրդարանական ընտրությունների։ Ու, բնականաբար, ՀՔԾ-ն չի հակադրվել հանրային այդ տրամադրություններին, ուղղակի արձանագրել է, որ մեր նորագույն պատմության բազմաթիվ հարցեր այլևս ենթակա են ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական գնահատականի։ Ընդ որում՝ այս կարևոր արձանագրումն էր ընկած նաև Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի ուղերձի հիմքում։ Կարելի է վստահաբար արձանագրել, որ ՀՔԾ որոշումը՝ իրավական հարթության վրա, գալիս է լրացնելու վարչապետի ուղերձի քաղաքական բաղադրիչը՝ ամբողջացնելով իշխանության հայացքն անցյալի, դրա իրողությունների վերաբերյալ։

Խնդիրն, անշուշտ, ևս մեկ անգամ վերլուծելու, բազմաշերտ անդրադարձի անհրաժեշտություն ունի։

Հարուցել քրգործ 1998 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, գործնականում նշանակում էր բացել, այսպես ասած, Պանդորայի արկղը, ընդ որում՝ վերակենդանացնելով հին օրակարգն ու ժամկետանց գործիչներին՝ իրենց հին հաշիվներով։ Սա լրիվ հակոտնյա կլիներ նոր Հայաստանի առաքելությանը, որը պետք է բովանդակություն ստանա նոր օրակարգով, ներկայի ձևակերպումներով, ապագայի տեսլականով։ Եթե պետությունը սևեռվեր միայն 1998-ի վրա, սա կնմանվեր հաշվեհարդարի կոնկրետ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ինչի մասին արդեն խոսվում է Մարտի 1-ի գործով։ Համենայն դեպս, կարող էր տպավորություն ու կարծիք ձևավորվել, որ այդ գործում Քոչարյանին առաջադրված մեղադրանքն այնքան խախուտ է, որ իշխանությունը ձեռքը գցել է փրփուրներին, այլ խոսքով՝ դիմել է կասկածելի հեղինակություն ու համբավ ունեցող գործիչների օգնությանը։ Իրավական պետություն դառնալու համար խիստ սկզբունքային է «սիլվաշիրխանյանական» սինդրոմի հաղթահարումը, որովհետև իրենց վարքագծով անցյալը մարմնավորող այս մարդկանց խնդիրը ոչ թե օրինականության հաստատմանը նպաստելն է, այլ՝ հին հաշիվները վերակենդանացնելը, դրանք իշխանության օրակարգի մաս դարձնելը ու այդ համատեքստում իրենց արժևորված զգալը։

Եթե, այնուամենայնիվ, պետությունը գնար 1998-ի ընտրությունների թեմայով քրգործ հարուցելու ճանապարհով, ապա ակնհայտ տրամաբանությունը հուշում էր օրինականության վերականգնման հետհաշվարկը սկսել առնվազն 1995-96թթ. ընտրական գործընթացից, որովհետև, մեծ հաշվով, հենց այդ ժամանակ դրվեցին իշխանության ճգնաժամի ու 1998-ի պալատական իշխանափոխության հիմքերը։ Ի դեպ, մի քանի օր առաջ Արամ Հարությունյանը գլխավոր դատախազությանը հաղորդում էր ներկայացրել 1996-ի նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքների դրվագով։ Սա ակնհայտորեն յուրօրինակ պատասխան էր Վահան Շիրխանյանի նամակին։ Թերևս հենց այս իրադարձությանը հաջորդեց ՀՔԾ որոշումը, որով, ըստ էության, փակվեց թե՛ Շիրխանյանի նամակի ու թե՛ Հարությունյանի հաղոդման էջը։ Գուցե նաև հենց 1995-96-ը չարթնացնելու ցանկությամբ. ի դեպ, մենք առիթ ունեցել ենք խոսել այս թեմայով՝ նշելով, որ կամայական կետից գիծ քաշելու և այդտեղից արդարադատություն հաստատելու ձգտման արդյունքում չցանկանալով այդ ամենի մեջ են ներքաշում նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ընդ որում՝ հենց վերջինիս կողմնակիցների ձեռամբ:

Սակայն դառնանք, մեր կարծիքով, շատ ավելի սկզբունքային հարցի։ Երկրում պետք է արմատախիլ անել «սևերի» ու «սպիտակների» հակադրության բարիկադները։ Հետհեղափոխական առաջին փուլում նման հռետորաբանությունը գուցե օբյեկտիվ էր, սակայն դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության սորտավորումը ոչ միայն համարժեք չէ, այլ Հայաստանը վերածելու է պերմանենտ լարվածության օջախի։ Լավ է գոնե, որ ՀՔԾ-ն այս անգամ, անկախ իրական դրդապատճառներից, կանխեց հասարակության նոր բաժանումը՝ պատմության գնահատման, այն արժևորելու կամ մերժելու հարցում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy