Խոշոր վթար Երեւան-Սեւան ճանապարհին․ 4 հոգի հոսպիտալացվել է
SOCIETYԱյսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda Granta մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավոր BMW-ի վարորդը եղել է երիտասարդ աղջիկ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



