Խոշոր վթար Երեւան-Սեւան ճանապարհին․ 4 հոգի հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda Granta մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավոր BMW-ի վարորդը եղել է երիտասարդ աղջիկ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



